НТВ-ն ցուցադրել է «համասեռամոլների համար նորածինների տոնավաճառի» մասին տեսանյութ, որը կեղծ է

Կեղծ տեսանյութն առաջացրել է օգտատերերի դժգոհությունը: Իրականում համաժողովների ժամանակ օգնում են համասեռամոլ հայրերին, իսկ ձևակերպումները վերցված են իտալական թերթի նախորդ տարվա համարից:

НТВ հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել «շուկայի մասին, որտեղ համասեռամոլները կարող են օրինական ճանապարհով նորածինների գնել»: Հեղինակները կադրերը վերցրել են համասեռամոլ զույգերին կենսաբանական երեխաներ ունենալու հարցում աջակցող կազմակերպությունից և հայտարարել են, թե համաժողովի ժամանակ «իրական երեխաների են վաճառում»: Սա ապշեցրել է սոցցանցերի օգտատերերին, ովքեր հեռուստաալիքին մեղադրել է կեղծիքի մեջ:

Հեռուստաալիքը հաղորդել է, իբր Բրյուսելում առաջարկվում է մայր-կնոջը վարձակալել, ապա գնել նրա երեխային: Ընդ որում` գինը «կախված է նորածնի տվյալներից»: Թվիթերում օգտատերերի մի մասը սարսափել է «երեխաների վաճառքից» և տեղի ունեցողն անվանել «աշխարհի վերջը»:

Որոշ օգտատերեր առաջարկել են այրել կամ ոչնչացնել տեսանյութի համասեռամոլներին: Փոխարենը մի քանիսը նշել են, որ այդ կոչերը ՌԴ Քրեական օրենսգրքի 280 հոդվածի համաձայն քրեորեն պատժելի են: Տեսանյութն առաջացրել է շատերի դժգոհությունը, ովքեր հեռուստաալիքին մեղադրել են ստի, ատելության առաջացման և տարածման մեջ:

Իրականում НТВ-ն կադրերը վերցրել է Բրյուսելի Men Having Babies (Տղամարդիկ երեխա են ունենում) ոչ առևտրային կազմակերպության համաժողովի վերաբերյալ կազմակերպության YouTube-յան պաշտոնական ալիքից: Կազմակերպությունը զբաղվում է այն համասեռամոլների աջակցության համակարգերի ստեղծմամբ, ովքեր ցանկանում են կենսաբանական երեխաներ ունենալ: Նրանք անցկացնում եմ ամենամսյա ցուցադրություններ և ամենամյա սեմինարներ:

Սան Ֆրանցիսկոյում, Թայբեյում, Չիկագոյում, Ֆլորիդայում, Տորոնտոյում, Թել Ավիվում և Բրյուսելում կազմակերպված համաժողովների ժամանակ, որոնք НТВ-ն անվանում է «երեխաների տոնավաճառ», Men Having Babies-ի ներկայացուցիչները պատմում են սուրոգատ (փոխնակ) մայրերի մասին և տրամադրում են նմանատիպ իրավիճակում հայտնված այլ հայրերի մասին տեղեկություններ:

Հատուկ ծրագրի միջոցով կազմակերպությունն օգնում է համասեռամոլներին իրավաբանական հարցերում, բժշկական հաստատությունների մասին տեղեկատվությամբ ու դոնորներով, ինչպես նաև տրամադրում են անհրաժեշտ դրամական գրանտներ: Ծրագրի մասնակիցները չեն կարող ընտրել իրենց անհրաժեշտ տվյալներով երեխաների, պարզապես անցնում են սուրոգատ մայրության սովորական գործընթացով:

Տեսանյութում որպես փաստ է նշվում 2018թ. իտալական թերթում հրապարակված հոդվածը, որի հեղինակը բողոքում է «երեխաների վաճառքից»: Այնտեղ, ինչպես տեսանյութում, գտագործվում են այսպիսի ձևակերպումներ` «մայրացուի վարձակալություն», «նորածինների տոնավաճառ», «օրինակների ընտրություն»: 2019թ. հոկտեմբերի սկզբին նշված հոդվածը վերատպել են Вести.Крым-ում, «360» ալիքում, «Царьград»-ում, «Звезда» հեռուստաալիքում, հատվածը ցուցադրել են «Առաջին ալիքով»:

Վերջում տեսանյութի հեղինակներն ընդգծում են, որ ի տարբերություն Իտալիայի, որտեղ դեռ կարելի է վրդովվել, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում և Դանիայում «գործում է միասեռական զույգերի իրավունքների խտրականության մասին օրենքը», իսկ «համասեռամոլների ցանկացած դժգոհությունը հավասարեցվում է ռասիզմին»: Վերոնշյալ բոլոր երկրներում թույլատրված են միասեռականների ամուսնությունները, իսկ Men Having Babies-ն այնտեղ չի անցկացվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021