Ոչ մի պետպատվեր, ոչ մի գումար. Տիմատին ու Գուֆը պատասխանել են «Մոսկվա» տեսահոլովակի վերաբերյալ մեղադրանքներին. (upd.)

Երկու օրվա ընթացքում հոլովակն ունեցել է 1,8 մլն դիտում, ընդ որում՝ հավանումների քանակը եղել է 48 հազար, մինչդեռ չհավանումների քանակը 622 հազար է:

Օգտատերերը մեկնաբանություններում երաժիշտներին մեղադրել են պատվեր կատարելու մեջ և Youtube-ում բացասական գնահատական են տվել:

Տիմատին և Գուֆը պատասխանել են «Մոսկվա» համատեղ նկարահանված տեսահոլովակին ուղղված ահազանգերին: Երկուսն էլ օգտվել են Instagram-ից. Տիմատին պատասխանել է մեկնաբանությունում, իսկ Գուֆը հրապարակել է պատմությունը:

Տիմատին նշել է, որ ինքը չի ամաչում, քանի որ իրեն չեն վճարել և բիզնեսը չի փրկում: Քաղաքին ուղղված գովեստի խոսքեր հղելով՝ երգիչն ընդգծել է, որ հարգում է քաղաքապետին, քաղաքի ծաղկումը տեսնում է ամեն օր, իր քաղաքն է և իր համար այն հրաշալի է:

Գուֆի խոսքով՝ տեսահոլովակը և երգը պատրաստվել են երկու օրվա ընթացքում: Նա տեղեկացրել է, որ ոչ մի պետպատվեր և ոչ մի գումար չկա, ընդամենը դրոն և սեփական քաղաքին շնորհավորելու ցանկություն:

«Մոսկվա» տեսահոլովակը սեպտեմբերի 7-ին հրապարակվել է Youtube-ում՝ քաղաքային ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ, Քաղաքի տոնին: Մեկնաբանողները երաժիշտներին կասկածել են գումարի դիմաց պատվեր կատարելու մեջ, հատկապես «хлопну бургер за здоровье Собянина» և «не хожу на митинги, не втираю дичь» տողերի համար:

Երկու օրվա ընթացքում հոլովակն ունեցել է 1,8 մլն դիտում, ընդ որում՝ հավանումների քանակը եղել է 48 հազար, մինչդեռ չհավանումների քանակը 622 հազար է:

UPD. Գուֆը ներողություն է խնդրել Մոսկվայի մասին տեսահոլովակի համար և հայտարարել, որ իրեն «գցել են», իսկ Տիմատին խոստացել է ջնջել հոլովակը:

Գուֆի խոսքով՝ ինքը ոչ մի կոպեկ դրանից չի վաստակել, տեղյակ չէ՝ Տիմատին ստացել է, թե՝ ոչ:

Նա այդ մասին հաղորդել է Instagram-ում՝ տեսաուղերձով: Հոլովակը արդեն միլիոնից ավել «դիզլայք» էր հավաքել Youtube-ում:

Երգչի խոսքով՝ տեղյակ չի եղել սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների մասին, և այդ ամենին մասնակցել է մեծ խանդավառությամբ: Գուֆին հաղորդել են, որ պետք է ուղղակի քաղաքի տոնը շնորհավորի: Նրա խոսքով՝ Տիմատիի հետ այլևս չի համագործակցելու:

Գուֆը նշել է, որ միշտ երգել է Մոսկվայի մասին, որտեղ շեշտել է քաղաքապետի անունը, օրինակ՝ Յուրի Լուժկովի անունը՝ «Для неё» (2009թ.) և Սերգեյ Սոբյանինի անունը՝ «На пол» (2011թ.) երգերում:

Երգիչը խոստացել է այսուհետ հետաքրքրվել ընթացող քաղաքական իրադարձություններով՝ նմանատիպ իրավիճակում չհայտնվելու համար:

Ավելի ուշ Instagram-ում հայտարարություն տեղադրեց նաև Տիմատին՝ նշելով, որ ջնջում է հոլովակը՝ բացասական ալիքը կասեցնելու համար:

Նշենք, որ տեսահոլովակը Youtube-ից արդեն հեռացված է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021