Զբոսաշրջության զարգացման համար կծախսվի 105 միլիոն դրամ

Գումարի մեծ մասն ուղղվելու է Ռուսաստանում, Վրաստանում և Չինաստանում մարքեթինգային միջոցառումների ծավալմանը:

Վարչապետի աշխատակազմից ստացված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կառավարությունը «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններով 105 մլն դրամ հատկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին։

Նպատակը զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացումն է։ Այս տարվա բյուջեի եկամուտների գերակատարման արդյունքում գրեթե կրկնապատկվում են 2019 թ. պետբյուջեով զբոսաշրջության զարգացման համար նախատեսված միջոցները:

Էկոնոմիայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է 105 մլն դրամով նախատեսված աշխատանքների ուղղությունները.
1․ 15 մլն դրամը հատկացվելու է 2 տիպային նախագծման աշխատանքներն իրականացնելու համար․
ա․ կկառուցվեն միանման և ֆունկցիոնալ նվազագույն չափանիշներին բավարարող մարզային ճանապարհային կայաններ,
բ․ կստեղծվի հայտնի զբոսաշրջային ուղղություններին/կառույցներին կից տարածքներում անհրաժեշտ բոլոր հիմնական չափանիշներին համապատասխան միջավայր:
2․ Մյուս՝ 90 մլն դրամն ուղղվելու է թիրախային շուկաներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Չինաստանում, մարքեթինգային միջոցառումների ծավալմանը:

Ինչո՞ւ են ընտրվել հենց այս երկրները

Էկոնոմիայի նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունից այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է 19.7 տոկոսով։ Հայաստանի զբոսաշրջային ուղղությունը հետաքրքրություն է ներկայացնում է ՌԴ զբոսաշրջիկի համար: Այդ պատճառով Ռուսաստանը թիրախավորվել է մարքեթինգային միջոցառումների ծավալման համար։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Վրաստանում կատարվող մարքեթինգային ուղղությունը Վրաստանի գործընկերների հետ համատեղ պայմանավորվածության արդյունք է, որն աշխատանքային կարգով քննարկվել է նաև հայ-վրացական բիզնես ֆորումի ժամանակ՝ Վրաստանի զբոսաշրջության կառույցի ղեկավարի հետ:

Այդ ֆորումի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Հայաստանում ստեղծելու պայմաններ, որպեսզի Հայաստան առաջինը այցելող զբոսաշրջիկը՝ որպես երկրորդ ուղղություն, տեղեկանա Վրաստանում զբոսաշրջային հնարավորությունների մասին, և Վրաստան այցելած զբոսաշրջիկը որպես երկրորդ ուղղություն տեղեկացված լինի Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին:

Նախարարի խոսքով՝ մեծ թվով զբոսաշրջիկներ Բագրատաշենով այցելում են հատկապես Հայաստանի հյուսիսային շրջաններ, երբեմն նաև Երևան, և այդ համատեղված զբոսաշրջային այցի պրոդուկտն է, որ առավելապես ներկայանում է եվրոպական, որոշ դեպքերում նաև՝ ռուսաստանյան զբոսաշրջիկներին:

Չինաստանի դեպքում որոշվել է ավելի ակտիվ մարքեթինգային արշավ իրականացնել։ Չինաստան ստորագրվել է առանց վիզայի մուտքի փաստաթուղթը, որը վավերացման ընթացակարգերն անցնելուց հետո էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի: Նախարարը շեշտել է, որ գրեթե զրոյական վիճակից 2 տարվա ընթացքում Չինաստանից կա արդեն մոտ 10000 զբոսաշրջիկ 2018 թ. ընթացքում, իսկ այս տարվա ընթացքում աճի որոշակի դինամիկա նկատվում է:

Առաջին կիսամյակի արդյունքները

Էկոնոմիկայի նախարարի հաղորդմամբ՝ 2019թ․ առաջին կեսին 12.8 տոկոս զբոսաշրջային այցերի աճ է գրանցվել: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտնել է, որ Կենտրոնական բանկի տվյալներով՝ Հայաստան ժամանած տուրիստներն այս տարի $120 մլն-ով ավելի են ծախսել, քան նախորդ տարի։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ օտարերկրացիների ժամանումները 14.4 տոկոսով են ավելացել:

Տարընթերցում չլինելու համար վարչապետը նշել է, որ տվյալները վերցրել է Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից։ Թվերի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ օտարերկրացին միշտ չէ, որ միայն զբոսաշրջության նպատակով է գալիս, կա նաև գործարար այցելություն: Վարչապետը կարևորել է, որ աճում է նաև գործարար նպատակներով Հայաստան եկած օտարերկրացիների թիվը:

Ըստ հաշվարկների՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում մոտավորապես $880 է ծախսում, որը նախորդ տարիների համեմատ բարձր ցուցանիշ է։

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշել էր, որ արտասահմանյան բանկային քարտերով նախորդ տարվա համեմատ 80%-ով ավելի շատ վճարումներ են կատարվել սննդի կետերում, 32%-ով շատ՝ հյուրանոցներում, 36%-ով ավելի՝ զբոսաշրջային գործակալություններում եւ 74%-ով ավելի՝ սուպերմարկետներում։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021