Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն 92-ով աճել է՝ հասնելով 663-ի (upd.)

Սբ.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նույնպես վերապրոֆիլավորվում է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկելու համար:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 663-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով 92-ով: Առողջացել է 33 մարդ, մահացածների թիվը 4 է: Մինչ օրս արձանագրված դեպքերի համեմատ այս վերջին ցուցանիշն ամենամեծն էր:

Ըստ օգտատերերի հրապարակման՝ նախօրեին վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Արարատի մարզում:

Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև վերջին օրվա վարակվածությունների թիվը մեծ է, սակայն դրանից ընթացքի վերաբերյալ եզրակացություն կատարել պետք չէ:

Կառավարության նիստ / © Ազատություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Սբ.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նույնպես վերապրոֆիլավորվելու է՝ սպասարկելու միայն կորոնավիրուսով վարակվածներին:

UPD 1. Հայաստանում կորոնավիրուսից մահվան 5-րդ դեպքն է գրանցվել. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացած 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը նշել է, որ մահացածը տղամարդ էր, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, ինտուբացված էր:

UPD 2. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։

UPD 3. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021