Հնարավոր է՝ անցնենք հիվանդների «խորը սորտավորմանը». Արսեն Թորոսյան

Հանրային խորհրդի հետ առցանց հանդիպման ժամանակ Առողջապահության նախարարը հնարավոր է համարել, որ անցում կատարվի «խորը սորտավորմանը»՝ բուժօգնություն ցույց տալով միայն առողջացման հավանականություն ունեցողներին:

Հանրային խորհուրդն առցանց հանդիպում է կազմակերպել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Մասնակիցները հնչեցրել են հարցեր, նախարարը պատասխանել է դրանց: Այստեղ առանձնացնում ենք այն հատվածը, որտեղ Թորոսյանը պատասխանում է «հիվանդների սորտավորման անցնելու» մասին հարցին:

Մասնավորապես՝ Դանիել Իոնիսյանը նախարարին հարցրել է, թե հնարավո՞ր է՝ ստեղծվի իրավիճակ, երբ առողջապահական համակարգն ի վիճակի չլինի սպասարկելու բոլոր հիվանդներին, վերակենդանացման բաժանմունքներում տեղերը սահմանափակված լինեն, և առաջանա մի իրավիճակ, երբ հիվանդների մի մասին պարզապես բուժօգնություն չտրամադրվի, այսպես ասած՝ «խորը սորտավորում» կատարվի: Իոնիսյանը նշել է, որ նման դեպքեր տեղի են ունեցել Իտալիայում, Իսպանիայում և այլն: Այդ երկրներում որոշակի ժամանակահատվածում բուժսպասարկում են ստացել միայն այն պացիենտները, որոնց փրկվելու հավանականությունն ավելի մեծ է եղել:

Առցանց հանդիպում Արսեն Թորոսյանի հետ / © Ազատություն, Հանրային խորհուրդ

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ համաձայն չէ Հանրային խորհրդի անդամի այն դիտարկմանը, թե «խորը սորտավորմամբ» մի մասը մահվան է դատապարտվում, սակայն հնարավոր է համարել, որ նման երևույթ տեղի կունենա Հայաստանում: Թորոսյանի խոսքով՝ «խորը սորտավորումը» պատերազմական տերմին է, երբ անհրաժեշտ է լինում փրկել դրա հավանականության առկայության դեպքում:

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առկա տեմպերի պահպանման դեպքում նույնիսկ հնարավոր է՝ առաջիկայում դրան անցնելու կարիք լինի, սակայն վստահեցրել է, որ առողջապահական համակարգն ամեն ինչ անում է՝ այդ իրավիճակին չհասնելու համար: Նախարարի կարծիքով՝ այդ վտանգը չի լինի, եթե այսօրվանից արդեն վարակվածության նոր դեպքեր չգրանցվեն, իսկ փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը բավարար է՝ բոլորին համարժեք բուժում ցույց տալու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021