Նոր հետազոտությունները հաստատել են «զեֆիրային փորձի» արդյունքները

Վերահաստատվել է, որ վաղ տարիքում երեխայի մոտ ի հայտ եկած անհատական առանձնահատկություններն ուղիղ կապ ունեն ուսման մեջ նրա հետագա հաջողությունների հետ:

Գիտական յուրաքանչյուր ոլորտ ունի իր ուսումնասիրության առանձնահատկությունները: Հոգեբանությունում այդպիսին «զեֆիրի փորձարկումն» է: Այն ներդրվել է դեռևս 60-ականներին՝ Ստենֆորդում, Ուոլտեր Միշելի կողմից, ու մինչ օրս դրդում է վերադառնալ դրանում շոշափված հարցերի քննարկմանը: Նախորդ տարի «զեֆիրի փորձարկումը» հերքելու փորձ է արել Թայլեր ՈՒոտսը: Իսկ այժմ թեստի արդյունքները կրկին հաստատվել են:

Նախնական փորձարկման դեպքում մակարդակը, որում փոքր երեխաները կարող են ինքնակառավարվել, էականորեն պայմանավորում է երեխայի հետագա ուսումն ու մասնագիտական հաջողությունը: Այս դեպքում երեխաներից յուրաքանչյուրին զեֆիր են հյուրասիրում ու ասում, որ եթե փոքրիկն այն թողնի սեղանին մինչև փորձարկողի վերադարձը, ապա կստանա նվեր՝ երկրորդ զեֆիրը: Քաղցրավենիքը վայելելու հաճույքը հետաձգելու ունակությունը երեխայի ինքնակառավարման մակարդակի չափորոշիչ է համարվել:

Երեխաների հետագա դիտարկման արդյունքում պարզվել է, որ 4-5 տարեկանները ինչքան երկար են դիմակայել զեֆիրն ուտելու ցանկությանը, այնքան շատ հաջողություններ են գրանցել ապագայում:

Նախորդ տարվա հերքման փորձն այս տարի քննադատվել է: Լյուդվիգի և Մաքսիմիլիանի անվան համալսարանի (Մյունխեն) ներառական տնտեսության պրոդեսոր Ֆաբիան Կոսեի ղեկավարած խումբը, վերանայելով տվյալները, պարզել է, որ նոր հետազոտությունը հակասում է Ուոտսի եզրակացությանը:

Պրոֆեսորի կարծիքով՝ նախորդ տարի իրականացված ուսումնասիրության արդյունքները չեն հերքում, այլ՝ ընդհակառակը, հաստատում են սկզբնական աշխատանքի եզրակացությունը: Այսպես, փորձը կանխատեսման ուժը պահպանում է ավելի լայն ու բազմաբնույթ ընտրության նկատմամբ: Ֆոսեի և նրա խմբի կարծիքով՝ Ուոտսի նախաձենությունը դուրս է գալիս դիտարկվող տվյալների շրջանակից:

Ձախ կողմում՝ զեֆիրային թեստի արդյունքների գրաֆիկան՝ մաքուր վիճակում: Աջից՝ հետաձգված հիասթափության զգուշացման գրաֆիկան: Վարդագույնը պարգևը միանգամից ընտրած փորձարկվողների վայելքի մակարդակն է, կապույտը՝ սպասած և կրկնակի պարգևի արժանացածների վայելքի գրաֆիկը / ©Medium

Համագործակցելով Բոննի համալսարանից պրոֆեսորներ Արմին Ֆալկի և Պիա Պինգերի հետ՝ Կոսեն վերադիտարկել է տվյալները, որոնք ներկայացվել էին կրկնակի հետազոտության: Խումբը նկատել է երկու պոտենցիալ նշանակալից մեթոդոլոգիական անհամատեղություններ առաջին և կրկնակի փորձերի միջև:

Առաջին հերթին, Միշելի փորձում այն պահը, երբ երեխաները կարող էին որոշել զեֆիրն ուտելը, տևել է 15 րոպե: 2018թ. հետազոտության ժամանակ որոշելու համար սահմանված տևողությունը կրճատվել է մինչև 7 րոպե: Կոսեի և գործընկերների կարծիքով՝ 4 տարեկանի համար սա մեծ տարբերություն է: Ուստի հետազոտության արդյունքները կարող են էականորեն տարբերվել: Կոսեի խոսքով՝ այդ տարբերությունը պայմանավորում է Միշելի և կրկնակի փորձերի արդյունքների միջև տարբերությունների 1/3-ը:

Փորձը հերքողի մյուս թույլ տեղը, գիտնականների համոզմամբ, մեթոդաբանությունն է, հատկապես՝ փոփոխական, հեղինակի կողմից վերահսկման համար օգտագործված էկզոգեն հանգամանքները, որոնք կարող էին սասանել փոխադարձ կապն ինքնակառավարման և հետագա կրթական մակարդակի միջև:

Գիտնականները բացատրում են, որ ավելի երկար սպասած երեխաները զեֆիրն ուտելուց առաջ շատ այլ հարաբերություններում տարբերվում են նրանցից, ովքեր անմիջապես են վայելել քաղցրավենիքը: Դա բարդացնում է հետագա կրթական հաջողությունների հետ իրական պատճառահետևանքային կապերի բացահայտումը: Կրկնակի հետազոտության հեղինակները դիտարկել են «վատ վերահսկման խնդիրը»: Նրանք փորձել են հաշվի առնել այնքան շատ էֆեկտներ, որ անհնար է դառնում հասկանալ, թե այդ էֆեկտներն ինչ են ասում վաղ ինքնակառավարման և հետագա հաջողությունների միջև իրական կապի մասին:

Վերանայման արդյունքում փորձի արդյունքները հաստատվեցին / ©Thrive Global

Ֆալկը, Կոսեն և Պինգերը նմանատիպ հետազոտություն են արել՝ վերահսկելով միայն այն հանգամանքները, որոնք կարող են հստակ մեկնաբանել: Այսպիսի փորձը ցույց է տվել, որ երկրորդ հետազոտության արդյունքները կրկնում են առաջինին: Վաղ տարիքում վայելքը հետաձգելու պատրաստակամությունն էականորեն կապ ունի հետագա ուսումնական հաջողությունների հետ:

Գիտնականները ենթադրում են, որ զեֆիրային փորձի քննարկումը գիտական վերանայման կարևոր օրինակ է: Նախ, ինչպես առաջնային թեստի, այնպես էլ դրա արդյունքների հերքման փորձի բոլոր տվյալները հասանելի են հետազոտության համար, և նոր խմբերը կարող են ուսումնասիրել՝ ինչպես հիմնական տեսանկյունից, այնպես էլ մեթոդաբանության առումով: Երկրորդ, նույնիսկ մեթոդաբանական սխալներով հանդերձ՝ կրկնակի հետազոտությունը կարևոր էր. այն ավելի լայն տիրույթում դիտարկեց հարցը, քան Միշելի առաջին թեստը:

Խմբի ենթադրությամբ՝ նոր տվյալները ցույց են տալիս, որ անհատական առանձնահատկությունները, որոնք ձևավորվում են վաղ տարիքում, ապագա մասնագիտական հաջողությունների համար հիմք են դառնում: Հաջորդ քայլը պետք է լինի այն ներքին առանձնահատկությունների որոնումը, որոնք կպատասխանեն «արդյո՞ք հենց այդ երեխան կվերցնի զեֆիրը կամ կսպասի» հարցին:

Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ թռչուններ, օրինակ՝ նորկալեդոնյան ագռավները, նույնպես կարող են ընտրել զեֆիրային թեստի հետաձգված պարգևը: Վայելքը հետաձգելու ընդունակություն է ցուցաբերել նաև արհեստական բանականությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021