Հայաստանի ԶՈՒ-երը համալրվել են 2019թ. արտադրության ՏՈՐ-Մ2ԿՄ ՀՀՊ համակարգերով

Գերժամանակակից հաշվողական սարքերի և ռադիոտեղորոշիչ կայանքի շնորհիվ ՏՈՐ-ը կարող է միաժամանակ հայտնաբերել մինչև 144 թիրախ, ուղեկցել դրանցից 20 ամենավտանգավորներին, ոչնչացնել 4-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից՝ 2019թ. արտադրության հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:

Վարչապետը քանակի մասին տեղեկություն չի հաղորդել՝ ռազմական գաղտնիքով պայմանավորված: Սակայն այն համարել է 2019թ. ամենակարևոր ձեռքբերումներից մեկը: Նշենք, որ հարևան Ադրբեջանը 2016թ. տվյալներով ունի 5 միավոր ՏՈՐ-Մ1Է (անիվներով):

ՏՈՐ-Մ2ԿՄ-ը՝ օդանավակայանում / ©Тигран Карапетян

ՏՈՐ-ը կարող է 30-6000 մ բարձրության վրա գտնվող F-15 ինքնաթիռը 25-27 կմ հեռավորության վրա հայտնաբերել 80% ճշտությամբ: Անօդաչու թռչող սարքեր կարող է հայտաբերել 9-15 կմ հեռավորությամբ` 70% հավանականությամբ: Գետնին գտնվող ու միացված շարժիչով ուղղաթիռը՝ 6-7 կմ, 40-70%, օդում գտնվողը՝ 13-20կմ, 60-80%:

ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համակարգը հուսալի և արդյունավետ է օդային թիրախների ակտիվ մանևրելու դեմ պայքարում՝ կառավարվող և պլանային օդային ռումբերի, հակառադարային, ուղղորդված և լողացող հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների և ուղղաթիռների:

Կապույտ՝ ՏՈՐ-Մ2ՄԿ օպերատորները, Կարմիր՝ ԽՍՀՄ կազմում նախկինում ունեցած / ©CC BY-SA 4.0

Համալիրն օժտված է գերժամանակակից հաշվողական միջոցներով և ռադիոտեղորոշիչ կայանով: Դրանք թույլ են տալիս միաժամանակ հայտնաբերել մինչև 144 թիրախ, ուղեկցել դրանցից 20 ամենավտանգավորներին, ոչնչացնել 4-ին:

ՏՈՐ-Մ2ԿՄ-ն ինքնավար մարտական մոդուլ է, որը կարող է տեղադրվել ցանկացած մեքենայի շասսիի կամ այլ հարթակի վրա (նավ, շենք): Մոդուլում առկա են համակարգչային համալիր, ռադարային և օպտիկական սարքավորումներ, հրթիռային զենք, օպերատորի խցիկ, ինքնավար և լրացուցիչ էլեկտրամատակարարման համակարգ՝ իր վառելիքի մատակարարմամբ, կյանքի օժանդակ համակարգերով, օդափոխության համակարգով և օդորակիչով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021