Categories: Գիտություն

Ադրբեջանում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել

1969թ. ծնված կինն Իրանից վերադառնալուց հետո առողջական մի շարք խնդիրներով դիմել է բժշկի: Կարմիր գայլախտից, 4-րդ աստիճանի լյուպուս-նեֆրիտից և երիկամի խրոնիկ անբավարարությունից բացի՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս:

Իրանից Ադրբեջան վերադարձած քաղաքացին առողջության հետ կապված խրոնիկ խնդիրներով դիմել է հիվանդանոց: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ 1969թ. ծնված ադրբեջանցի կնոջ մոտ կարմիր գայլախտ (Lupus Eritematozus) աուտոիմունային հիվանդություն է հայտնաբերվել, 4-րդ աստիճանի լյուպուս-նեֆրիտ և երիկամի խրոնիկ անբավարարություն:

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ կնոջ մոտ հայտնաբերվել են նաև այլ խնդիրներ: Միևնույն ժամանակ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նշվում է, որ թեև ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, սակայն կնոջ մոտ զարգացել են խրոնիկ հիվանդությունները, ներքին օրգանների անբավարարություն է սկսվել և նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Մահացածի ընտանիքի հարազատները և նրա հետ շփում ունեցածները մեկուսացված են: Ադրբեջանում ներկայումս վարակվածների թիվը 13 է, նրանցից 3-ն առողջացել են:

Հավելենք նաև Վրաստանում 24 մարդ է վարակված: Իրանում վարակվածների թիվն անցել է 10 հազարից, մահացել է 429 մարդ, առողջացել են 2959-ը: Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, 1-ն է վարակված Covid-19-ով: Հայաստանում վերջին ժամերին հայտնի դարձավ, որ վարակված է ևս 2 քաղաքացի:

Հայաստանում, այսպիսով, վարակվածների թիվը հասել է 6-ի: Կարանտինում ներկայումս գտնվում է 88 քաղաքացի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021