Categories: Գիտություն

Միջուկային փորձարկումների հետևանքներն օգնել են պարզել ժամանակակից ամենախոշոր ձկների կյանքի տևողությունը

Հսկա կետանման շնաձկների հյուսվածքներում առկա ռադիոակտիվ նուկլիդները ցույց են տվել, որ նրանց ողնաշարը ձևավորվել է «տարեկան օղակներով»՝ մոտավորապես 50 տարվա ընթացքում:

Կետանման շնաձկները (Rhincodontidae) ամենախոշոր շնաձկներն են, և առհասարակ՝ Երկրի վրա ներկայումս առկա ձկների շարքում են ամենամեծը: Հասուն առանձնյակների չափերը կարող են գերազանցել 10 մետրը, իսկ որոշ տեղեկություններով` 20 մետրը: Առանց այդ էլ լինելով ոչ մեծաքանակ՝ վերջին տարիներին նրանց թիվն ավելի է նվազում, այնպես որ այդ զարմանալի կենդանիների կյանքի շատ կողմեր մնում են չբացահայտված:

Գիտնականներն անգամ հստակ չգիտեն կետանման շնաձկների կյանքի տևողությունը. կան չապացուցված տեղեկություններ, որ նրանք կարող են ապրել 100 տարուց ավելի: Այդ հարցի պատասխանը տալու համար կատարվել է նոր հետազոտություն: Հսկա ձկների կյանքի տևողությունը որոշելու համար աշխատության հեղինակները գնահատել են նրանց օրգանիզմում ածխածնի ռադիոկատիվ նուկլիդների քանակը:

Հազվադեպ հանդիպող շնաձկանն անմիջապես ուսումնասիրելն այնքան էլ հեշտ չէ: Ուստի գիտնականներն օգտագործել են նրանց ողնաշարի նմուշները՝ գտնված 2007թ. Թայվանի ձկան շուկայում: Եվս մեկ նմուշ վերցվել է պակիստանցի ձկնորսների ցանցերում մոլորված ու սատկած շնաձկից: Մանրադիտակի օգնությամբ կենսաբանները դիտարկել են շերտերը, որոնք առաջացել են հյուսվածքներից, և հաշվարկել են նրանց քանակը: Ի տարբերություն ծառերի տարեկան օղակների՝ այդ շերտերի ձևավորման արագությունը հստակ հայտնի չէ, այնպես որ՝ նման աշխատանքը դեռևս չի ծառայում ձկան տարիքը պարզելուն:

Այդ պատճառով գիտնականները դիմել են ռադիոնուկլիդային հետազոտությանը: 1940-ականներից սկսած միջուկային զենքի փորձարկումները սկսեցին մթնոլորտ նետել ռադիոակտիվ տարրեր, այդ թվում՝ ածխածին-14, որն ածխածնի շրջանառության բնական ցիկլում է հայտնվել՝ ներառվելով կենսաբանական հյուսվածքներում: Փորձարկումների արգելքից հետո ոչ կայուն նուկլիդները քայքայվել են, իսկ նորերը չեն հայտնվել, ուստի նրանց քանակություն թույլ է տալիս գնահատել հյուսվածքի տարիքը:

Այդպիսի հետազոտությունը ցույց է տվել, որ կետանման շնաձկների ողնաշարի շերտերն իսկապես ձևավորվում են ըստ տարիների, իսկ «թայվանական» և «պակիստանական» ձկների տարիքը 50 է: Հետազոտության հեղինակներից Մարկ Միկանը նշել է, որ ձկան տարիքն ու չափերն իմանալով՝ կարելի է հաշվարկել նրա աճի արագությունը: Դա առանցքային բնութագիր է, որը խոսում է որսի նկատմամբ տեսակի կայունության և անկումից հետո թվաքանակի վերականգնման նրա ունակության մասին: Կետանման շնաձկները հասնում են մինչև անհրաժեշտ չափերի և վերարտադրողական տարիքի՝ 30 տարուց ոչ շուտ: Ուստի նրանց պոպուլյացիաները դժվար թե արագորեն վերականգնվեն կրճատումից, ինչը դեռևս շարունակվում է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021