Categories: Գիտություն

Boeing-ը ցուցադրել է Loyal Wingman անօդաչու ինքնաթիռի նախատիպը

Boeing կորպորացիան ցուցադրել է կործանիչների հեռանկարային անօդաչու ինքնաթիռը: Առաջիկայում մեկնարկելու են համակարգի երկրային փորձարկումները:

Հեռանկարային անօդաչու սարքը ներկայացրել է ավստրալական ավիաշինական և պաշտպանական հսկայի ստորաբաժանումը: Միջոցառումը տեղի է ունեցել այսօր:

Loyal Wingman-ի մշակումն իրականացվում է Ավստրալիայի Օդատիեզերական ուժերի պատվերով: Սարքավորումը կարող է կատարել կործանիչի օդաչուի հրամանները՝ գործելով կիսաինքնուրույն ռեժիմում:

Նախատեսվում է երկրային փորձարկումները կատարել այս տարի, ապա Boeing-ը ծրագրում է սկսել թռիչքային փորձարկումներ: Ապագայում նախատիպի հիման վրա ստեղծվելիք սարքավորումը կընդլայնի թռչող կործանիչների հնարավորությունները:

Loyal Wingman / © Boeing

Անօդաչուն պետք է ռազմական ընդարձակ հնարավորություններ ստանա: Հաղորդվում է, որ այն ցանկանում են օժտել փոխարինվող քթամասային մեկուսամասերով՝ 2,6 մետր երկարությամբ. անօդաչու թռչող սարքավորումը կարողանալու է կրել հավելյած սպառազինություն կամ դիտարկման համակարգեր՝ կախված իր առաջ դրված խնդրից:

Վերջերս Boeing-ն իրականացրել էր F-15QA կործանիչի առաջին ամառային փորձարկումները, որը ստեղծված է Քաթարի ՌՕՈՒ-երի համար: Կորպորացիայում ինքնաթիռն այն ժամանակ անվանել են F-15 ընտանիքի «ամենաառաջատար» ներկայացուցիչը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021