Categories: Գիտություն

Գիտնականները պարզել են՝ որ սնունդն է արագացնում քաղցկեղի առաջացումը

Օնկոլոգիական հիվանդություններով տառապողները պետք է կրճատեն տապակած սննդի օգտագործումը, քանի որ այն հիվանդությունն ավելի է ագրեսիվացնում:

Ամհերսթ քաղաքում գտնվող Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելով, թե ինչպես է բուսական յուղով տապակված սնունդը խթանում օրգանիզմի, մասնավորապես աղիքային բորբոքման հիվանդությունների և հաստ աղիքի ուռուցքի զարգացմանը:

Հետազոտությունն իրականացվել է վերոնշյալ հիվանդությունները կրող մկների վրա: Կրծողների առաջին խմբին կերակրել են ԱՄՆ-ում ամենահայտնի յուղով, որի մեջ մինչ այդ Ամհերսթի ճաշարաններից մեկում ֆալաֆել էին տապակել: Դրան զուգահեռ՝ մկների մյուս՝ հսկողական խումբը սնվել է սառը յուղով:

Հետազոտության արդյունքում գիտնականներն ապացուցել են, որ տապակած ուտելիքն արագացնում է հաստ աղիքի բորբոքումը, կրկնակի արագացնում է ուռուցքների աճը, տարածում է բակտերիաները և արյունատար անոթներում տոքսիկ նյութերը:

Քաղցկեղային գոյացություններ / ©vladtime.ru

Գիտնականների համոզմամբ՝ յուղի տաքացման ժամանակ չհագեցված ճարպաթթուների թթվեցումը բորբոքային էֆեկտ է առաջացնում: Այս հիպոթեզը ստուգելու համար նրանք տապակելու համար առանձնացրել են հակադիր միացությունները, ապա կերակել այն կրծողներին: Արդյունքը նույնն է եղել:

Ուսումնասիրության հեղինակներից Գուդոնգ Չժանը հստակեցրել է, որ տապակած սննդի վնասակարության մասին վաղուց է հայտնի: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ յուղում տապակված ուտելիքների օգտագործումը հաստ աղիքի և աղիների վիճակն ավելի է վատացնում:

Գիտնականի խոսքով՝ ԱՄՆ-ում շատ հիվանդներ են օգտվում ֆաստֆուդներից և սնվում տապակած ուտելիքով: Եթե աղիների հիվանդությամբ կամ հաստ աղիքի քաղցկեղով տառապողն ուտի նման սնունդ, ապա մեծ է հավանականությունը, որ նրա մոտ հիվանդությունը կստանա ագրեսիվ բնույթ: Այդպիսի հիվանդներին խորհուրդ է տրվում ավելի քիչ տապակած սնունդ օգտագործել:

Վերջերս գիտնականները հաղորդել են, որ PLK1 սպիտակուցն անվտանգային մեծ դեր է խաղում բջիջների մասնատման ժամանակ: Նրանց խոսքով՝ դա կարող է օգնել արագ աճող քաղցկեղային բջիջները ոչնչացնելու լավագույն մեթոդի ստեղծմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021