Categories: Գիտություն

Դիդյե Ռաուլ. Համակցված բուժման արդյունքում Covid-19-ով վարակված 1003 մարդ առողջացել է

Ավելի վաղ կորոնավիրուսային վարակի բուժման համար այդ մեթոդը կիրառած գիտնականն առողջացած մարդկանց քանակի վերաբերյալ ուշագրավ ցուցանիշներ է հրապարակել:

Մարսելի Ինֆեկցիոն հիվանդությունների միջերկրածովյան ինստիտուտի ղեկավար Դիդյե Ռաուլը հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման իր նոր մեթոդաբանությունը, պարզվել է, բավականին արդյունավետ է:

Ինստիտուտում բուժում ստացող 1004 պացիենտներից 1003-ն առողջացել են: Մեկը մահացել է: Ռաուլի կողմից մշակված մեթոդաբանությունը հիմնված է հակամալարիական հիդրոքսիքլորոքին դեղամիջոցի վրա: Պացիենտներն այն ընդունում են ազիթրոմիցին հակաբիոտիկի հետ: Վերջինս կանխում է բակտերիալ սուպերվարակների առաջացումը:

Ավելի վաղ Դիդյե Ռաուլը և նրա գործընկերներն արդեն հաղորդել էին, որ հիդրոքսիքլորոքինն ու ազիթրոմիցինը մեկ շաբաթից քիչ ժամանակահատվածում ամբողջապես ձերբազատում են կորոնավիրուսային վարակից: Սակայն նախորդ երկու աշխատանքներն իրականացվել էին փոքրաթիվ պացիենտների մասնակցությամբ՝ համապատասխանաբար 24 և 80: Գիտնականի նոր հայտարարությունը կարող է էականորեն փոխել գիտական հանրության վերաբերմունքն առաջարկված բուժման տարբերակի նկատմամբ:

Դիդյե Ռաուլ / © The Times

Սակայն բեկման մասին խոսելը դեռ վաղ է: Հիդրոքսիքլորոքինի արդյունավետության թեմայով հետազոտություններից ոչ մեկը դեռ չի հրապարակվել գրախոսական գիտական ամսագրում: Ռաուլի քննադատները նաև ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ խոսքը գնում է ոչ թե փորձարկումների, այլ դիտական հետազոտությունների մասին, որտեղ տվյալները հավաքվում են առանց իրադարձության մեջ ակտիվ միջամտությամբ: Այդ դեպքում մեծ է համակարգային սխալմունքի ի հայտ գալու հավանականությունը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի համակարգային կենսաբանության պրոֆեսոր Ֆրանսուա Բալլուի խոսքով՝ նոր մեթոդի մասին առաջին երկու աշխատանքների արդյունքները ոչնչի մասին չեն խոսում: Նա նշել է, որ Covid-19-ով վարակվածների մեծ մասը բուժվում է թե՛ Հիդրոքսիքլորոքինի օգնությամբ, թե՛ առանց դրա:

Ֆրանսուա Բալլուի մեկնաբանությունը / © @BallouxFrancois

Դեղագործական քիմիայի ամերիկացի մասնակետ Դերեք Լոուն իր հերթին ցույց է տվել Ռաուլի հետազոտություններից մեկի անբավարարությունը: Նա ընդգծել է, որ առկա չեն պացիենտների դուրսգրման՝ հետազոտության ընթացքում փոփոխվող չափանիշները, բարդության տարբեր մակարդակներ ունեցող հիվանդների մասին տվյալները: Բացի այդ, թեև Լոուն կասկածի տակ չի դրել Դիդյե Ռաուլի հեղինակությունը, սակայն ֆրանսիացին եղել է մի քանի՝ գիտական տեսանկյունից կասկածելի հոդվածների համահեղինակ, որոնցում հայտնաբերվել են միկրոլուսանկարների կրկնօրինակումներ և նկարների խմբագրմամբ փոփոխված բլոտ հետազոտության արդյունքներ:

Ֆրանսիացի գիտնականների աշխատանքի նկատմամբ քննադատությունն այն էր, որ հետազոտությունն անցկացվել է միայն պացիենտների վրա, ովքեր ծանր հիվանդացության նշաններ չունեին: Դիդյե Ռաուլի հետ համահեղինակ Ֆիլիպ Գոտրեն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ իրենց մարտավարությունը նպատակ է ունեցել բուժել այդ փուլում՝ հիվանդությունը դադարեցնելով մինչև լուրջ մակարդակի հասնելը:

Հրապարակման պահին, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, Covid-19-ով վարակվածների թիվն աշխարհում 741724 է: Կորոնավիրուսից մահացել է 35305 մարդ, առողջացել են 156841-ը: Հայաստանում վարակվածների թիվը 482 է: 3 մարդ մահացել է, 30-ն առողջացել են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021