Categories: Գիտություն

Ֆիզիկոս-տեսաբան Մեթ Կապլանը Աշխարհի վերջի մասին նոր վարկած է առաջ քաշել

Գիտնականի հաշվարկներով՝ վերջին հետաքրքիր իրադարձությունները, որոնք երբևէ տեղի կունենան, սև թզուկների պայթյուններն են լինելու. դրանք աստղեր են, որ դեռևս գոյություն չունեն:

Երբեմնի Մեծ պայթյունի արդյունքում ձևավորված տիեզերքը, ամենայն հավանականությամբ, կավարտվի ցավալի կերպով՝ աստիճանաբար մարելով տրիլիոնավոր տարիների ընթացքում: Տիեզերքի վերջնական ճակատագիրը դեռևս քննարկվում է, սակայն հիմնական հիպոթեզերից մեկն այն է, որ աշխարհը կբախվի «ջերմային մահվան»: Ըստ էության՝ բոլոր աստղերը կսառչեն և կմահանան, սև խոռոչները կգոլորշիանան, իսկ Տիեզերքի անսահման ծավալումն այնպես կձգի իրականության հյուսվածքը, որ մնացած ենթաատոմային մասնիկները հազվադեպ կունենան միմյանցից գեթ մի քանի պարսեկ (աստղերի հեռավորության չափման միավոր) հեռավորությամբ թռչելու հնարավորություն:

Սակայն այդ՝ ըստ էության՝ մահացած Տիեզերքում դեռևս կարող են տեղի ունենալ որոշակի գործընթացներ: Ֆիզիկոս-տեսաբան Մեթ Կապլանի (Իլինոյսի համալսարան) հաշվարկներով՝ վերջին հետաքրքիր իրադարձությունները, որոնք երբևէ տեղի կունենան, սև թզուկների պայթյուններն են լինելու. դրանք աստղեր են, որ դեռևս գոյություն չունեն:

Ներկայումս գերնոր աստղերի պայթյունները զանգվածեղ աստղերի ավարտ են ազդարարում: Երբ այդ հսկայական ջերմամիջուկային ռեակտորներում վառելիքն ավարտվում է, աստղը կործանվում է սեփական ծանրության ուժից՝ արձակելով գործընթաց, որն ուղեկցվում է մեծ քանակությամբ էներգիայի առանձնացմամբ: Պայթյունից հետո միջուկի մնացած մասերի տեղում առաջանում է նեյտրոնային աստղ կամ սև խոռոչ:

Փոքր զանգվածով աստղերը, ինչպիսին է Արեգակը, դրա փոխարեն կծավալվեն՝ հասնելով կարմիր հսկաների չափերի, ապա կրկին կսեղմվեն՝ սպիտակ թզուկների չափով: Քանի որ այդ սպիտակ թզուկները սովորաբար զանգված չեն ունենում, որպեսզի դառնան գերնոր, աստիճանաբար նրանց ջերմաստիճանը նվազելու է: Երբ դա տեղի ունենա, նրանք «կսառչեն»՝ վերածվելով սառը սև թզուկային աստղերի:

Հաշվարկվել է, որ այդ գործընթացը տրիլիոնավոր տարիներ կտևի, իսկ քանի որ Տիեզերքի տարիքն «ընդամենը» 13,4 մլրդ տարի է, գիտնականները դեռևս խելամիտ ապագայում սև թզուկների առաջացում չեն սպասում: Հայտնի սև թզուկներից ամենատարեցները դեռևս վառ շողում են տիեզերքում:

Համարվել է, որ սև թզուկն աստղի պատմության ավարտն է, սակայն, Կապլանի խոսքով, այդ մարմիններում դեռևս որոշակի կյանք կա: Նրա իմաստը շատ ցածր ջերմաստիճաններում միջուկային սինթեզի գոյության հնարավորությունն է: Գիտնականի խոսքով՝ սառը միջուկային սինթեզը հնարավոր է քվանտային թունելավորման երևույթի շնորհիվ: Դա նշանակում է, որ մասնիկը երբեմն կարող է «թունելավորել» արգելափակոցի միջով, ինչի հաղթահարման համար սովորաբար էներգիան չի բավականացնում: Այդ դեպքում սև թզուկի միջուկները կարող են ինքնաբերաբար միասին թափվել, նույնիսկ եթե դրա համար բավարար էներգիա չունենան: Մեթ Կապլանի խոսքով՝ այդ ռեակցիաները հսկայական ժամանակ են տևում՝ միլիոնավոր տարիներ:

Արդյունքում սև թզուկի մեջ կձևավորվի երկաթ՝ միակ տարրը, որը կարող է ձևավորվել նման սինթեզի պարագայում: Վերջնարդյունքում սև թզուկը կսեղմվի սեփական զանգվածից և գերնորի նման կպայթի: Կապլանի գնահատմամբ՝ այդպիսի եզրափակիչ է սպասվում այսօր պայծառ աստղերի մինչև 1%-ին:

Կապլանը նշել է, որ միայն ամենազանգվածեղ սև թզուկները (Արեգակին 1,2-1,4 անգամ գերազանցող) կպայթեն: Նույնիսկ շատ դանդաղ միջուկային ռեակցիաների դեպքում մեր Արեգակը դեռևս չունի բավարար զանգված, որպեսզի երբևէ, նույնիսկ հեռավոր ապագայում, պայթի գերնորի նման:

Գիտնականի գնահատմամբ՝ այդպիսի առաջին պայթյունը տեղի կունենա 10-ը 1100-ում մակարդակ տարիներ հետո (միավոր, որին հետևում է 1100 հատ զրո): Լույսի այդ վերջին շնչից հետո, ինչ որ մնա աշխարհում, չի կարողանա պայթել կամ շողալ:

Կապլանը եզրափակել է, որ դժվար է դրանից հետո ինչ-որ բան պատկերացնելը: Սև թզուկի գերնոր աստղը կարող է վերջին հետաքրքիր իրադարձությունը լինել, որը տեղի կունենա Տիեզերքում: Գիտնականի խոսքով՝ դրանք պատմության ամենավերջին գերնորերը կլինեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021