Categories: Գիտություն

Երկրի «այլմոլորակայինը». ինչի՞ համար են շոշափուկներն աստղաքթի մոտ

Աստղաքիթը մյուս խլուրդներից տարբերվում է դնչի վրա քսաներկու շոշափուկներով, ինչով կենդանին հիշեցնում է այլմոլորակայինի:

Աստղաքիթը խլուրդների ընտանիքի կաթնասուն է: Այս տեսակը հանդիպում է միայն Հյուսիսային Ամերիկայում՝ Հարավարևելյան Կանադայում և ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում: Մյուս խլուրդներից այս կենդանին տարբերվում է արտասովոր դունչով. աստղաքթի մոտ այդ հատվածում 22 մաշկային աճույթներ են:

Ինչի՞ համար են այդ տարօրինակ շոշափուկները: Ինչպես հայտնի է՝ տեսողությունը խլուրդների մոտ ամենաուժեղ կողմը չէ: Դրա փոխարեն աստղաքիթն ունի հրաշալի շոշափելիք, ինչի շնորհիվ նա կարող է վայրկյանական գտնել հավանական որսը: Կենդանին իր շոշափուկներն այնքան արագ է շարժում, որ մարդու աչքն ի վիճակի չէ հետևելու դրանց. աստղաքիթը դրանցով մեկ վայրկյանում կարող է մինչև 13 փոքր մարմին ստուգել:

Աստղաքիթ / © flickr/Peter Schoenberger

Բացի այդ՝ գիտնականներն այս աճույթները համարում են գիտությանը հայտնի ամենազգայուն շոշափման համակարգը: Կենսաբան Քենեթ Կատանիան այդ օրգանում արձանագրել է ավելի քան 100 հազար նյարդաթել: Դա հինգ անգամ ավելին է, քան մարդու ձեռքում:

Շոշափուկներն առանց հոգնելու ուսումնասիրում են շրջակա միջավայրը և վերլուծում ամենը: Աստղաքթերն իրենց համար որս են գտնում ջրում, գետնի տակ: Նրանք ուտում են անձրևորդերի, միջատների և նրանց թրթուրների, ինչպես նաև խեցգետնակերպ և փոքր ձկների:

Աստղաքիթը մեծ կենդանի չէ. սովորաբար նրա մարմինը հազիվ է գերազանցում 10 սմ-ը, երբեմն հասնում 20-ի: Դնչիկի տրամագիծն ընդամենը 1 սմ է, հասուն առանձնյակների քաշը՝ մոտ 85 գ: Այս խլուրդն ունի նաև պոչ՝ 8 սմ երկարությամբ:

Աստղաքիթ / © lapku

Աստղաքիթն առաջին կաթնասունն է, որ ջրի տակ հոտ է զգում: Դրա համար խլուրդները պղպջակներ են արձակում, ապա շոշափուկներով դրանք հետ են քաշում՝ այդպիսով որսալով հոտը: Այս արտասովոր ունակություններով կենդանով սնվում են բուերը, ճուռակները, աքիսները, կատուներն ու շները: Ջրում նրանց վտանգ են սպառնում ջրաքիսները, խոշոր պերկեսները և ձկնկուլները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021