Categories: Գիտություն

Ի՞նչ կլինի, եթե Covid-19-ին ավելանան նաև սեզոնային գրիպն ու մրսածությունը

Մասնագետները հատկապես այս պարագայում կարևոր են համարում գրիպի դեմ պատվաստվելը: Իսկ որոշ այլ գիտնականներ շարունակում են պնդել կորոնավիրուսի «տիեզերական ծագումը»:

Կորոնավիրուսի համեմատությամբ շնչառական վարակներն այնքան էլ վտանգավոր չեն թվում: Սակայն շուտով եղանակը կցրտի, և աշնանը, հնարավոր է, նոր անհարմարությունների առաջ կանգնի աշխարհը:

Ուշագրավ է, որ Հարավային կիսագնդում գարնանը, երբ այնտեղ աշնանային եղանակ էր, գրիպով հիվանդացության կտրուկ նվազում է գրանցվել: Պատճառներ են նշվում քիչ ճամփորդությունները, փակ դպրոցները, հակահամաճարակային կանոնների պահպանումը, այդ թվում՝ դիմակ կրելը:

Սակայն, միևնույն ժամանակ, գիտնականներին հայտնի չէ, թե ինչպես SARS-CoV-2-ը կազդի մյուս շնչառական վիրուսների տարածման և դրանց առաջացրած հիվանդության ընթացքի վրա: Փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ միաժամանակ երկու վիրուսով վարակվածությունը չի փոխում Covid-19-ի ընթացքը, սակայն վստահ եզրակացնելու համար դա բավարար չէ:

Գրիպով քիչ հիվանդանալն իր հերթին նոր խնդիր է առաջացրել: Գիտնականները դժվարությամբ են կանխատեսում, թե որ շտամմերը կգերակշռեն առաջիկա սեզոնին, ուստի բարդ է պատվաստանյութի հարցը:

ԱՄՆ-ի օրինակը

ԱՄՆ-ի բազմաթիվ շրջաններում կորոնավիրուսը մեծ թափով է տարածվում: Նշվում է, որ եթե դրան ավելանա նաև գրիպը, ապա առողջապահական համակարգը կաթվածահար կլինի:

Գրիպի և Covid-19-ի ծանր դեպքերում ախտանշանները նման են. բուժման համար նույն սարքավորումներն են անհրաժեշտ, սակայն դեղամիջոցները տարբեր են: Այս դեպքում հիվանդությունը տարանջատելը բարդ է լինելու:

Գրիպի թեստերը նույն կառուցվածքն ունեն, ինչ՝ կորոնավիրուսինը: Նշանակում է՝ մեծանալու է լաբորատորիաների ծանրաբեռնվածությունը: Թեև ԱՄՆ-ում թույլատրվել է երկու վիրուսների կոմբինացված թեստավորումը, սակայն այն ամենուր չի կարող կիրառվել:

Հաղորդվում է, որ գրիպի դեմ պատվաստանյութը կլուծեր այդ խնդիրը: Սակայն եթե սովորական իրավիճակում ոչ բոլորն էին դիմում պատվաստման, ապա այժմ դա իրականացնելն առավել բարդ է: Այստեղ տեխնիկական խնդիրներից բացի առկա է նաև կոնսպիրոլոգիական մոտեցումների խոչընդոտը:

Կորոնավիրուսը՝ տիեզերքի՞ց

SARS-CoV-2-ի ծագման թեմային անդրադարձել ենք: Միջազգային մամուլում տարածվող հիմնական կարծիքներն են՝ արհեստական (որպես զենք) ծագումը և 5G ցանցը: Որոշ գիտնականներ ենթադրել են, որ տիեզերական ծագում ունի. Երկրի վրա է թափվել 2019թ. հոկտեմբերի 11-ին Չինաստանի արևելքում հայտնված երկնաքարից:

Թեև այս վարկածն ապացուցված չէ, սակայն հեղինակներն այն նույնացնում են գիսավորների ու աստղակերպերի միջոցով Երկրի վրա կյանքի առաջացման տեսության հետ:

Նույն գաղափարի հեղինակ գիտնականների համոզմամբ՝ կորոնավիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, այն պարզապես մինչև մթնոլորտ հասնելը փշրված երկնաքարի բեկորների հետ տարածվել է Երկրի վրա՝ մեծ տարածությամբ: Փետրվարին նույն գիտնականները հայտնել էին, որ պատվաստանյութն անիմաստ ծախս է, քանի որ փոշին տարածվելուց հետո վիրուսն անհետանալու է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021