Categories: Գիտություն

Հսկայական սառցալեռը կարող է բախվել Հարավային Ջեորջիային

Անտարկտիդայից անջատված և Ատլանտյան օվկիանոսում լողացող սառցալեռան բախումը կղզուն տեղի կենդանական աշխարհին, մասնավորապես՝ փոկերին ու պինգվիններին, կարող է հսկայական վնասներ պատճառել:

Արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ 158 կմ երկարություն և 48 կմ լայնություն ունեցող սառցալեռը (այսբերգ) լողում է Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում գտնվող Հարավային Ջեորջիա կղզիների ուղղությամբ: Սառցալեռան բախումը կղզու հետ կարող է տեղի վայրի բնությանը մեծ վնաս պատճառել. կղզին բնակեցված է պինգվիններ և փոկեր:

2017թ. հսկայական սառցաբեկորը՝ 6000 քկմ մակերեսով, պոկվել էր Անտարկտիդայի Larsen C հատվածից: Սկզբնապես A-68 անվանակոչված, ապա երեք մասի բաժանված սառցակտորներից մեկը կոչվել է A-68a: Այս երևույթը գիտական մեծ հետաքրքրություն է ցուցաբերել, հատկապես ծովի հատակի բացումից հետո, որը սառույցով էր ծածկված շուրջ 120 հազար տարի: Իսկ ներկայումս A-68a-ն «ուղևորվում է» դեպի Հարավային Գեորջիա:

Հարավային Ջեորջիան մերձանտարկտյան կղզի է Ատլանտիկայի հարավում, վարչական պատկանելիությունը Մեծ Բրիտանիայինն է: Հրաբխային ծագմամբ քարքարոտ կղզի է՝ ծածկված տունդրաներով ու օվկիանոսային մարգագետիններով: Հարավային Ջեորջիան բևեռային բազմաթիվ կենդանատեսակների բնակատեղի է: Նրանց շարքում են ծովափղերը (Mirounga), ծովային կատուները (Arctocephalinae) և արքայական պինգվինները (Aptenodytes patagonicus):

Այսբերգը կարող է մեծ խնդիր դառնալ այդ կենդանիների համար, եթե ծանծաղուտներում բախվի կղզուն: Վնասը կարող է ոչ թե ուղղակի պատճառվել, այլ՝ թռչունների ու կենդանիների բազմացման ու սնման ռեժիմների խախտման միջոցով: Բրիտանական անտարկտյան ծառայության (BAS) բնագետ Գերայնթ Թառլինգի խոսքով՝ էկոհամակարգերը կարող են վերականգնվել և կվերականգնվեն, սակայն կա վտանգ, որ այս այսբերգը կարող է նույն տեղում 10 տարի մնալ:

Այսբերգը, սակայն, կարող է նաև օգտակար լինել, եթե մնա բաց օվկիանոսում: Թառլինգի խոսքով՝ այն մեծ քանակությամբ փոշի է կրում՝ բարելավելով օվկիանոսային պլանկտոնը (ջրային կենդանական և բուսական պարզ օրգանիզմների ամբողջություն) ջրում և բարձրանում է սննդային շղթայով: Այդ պլանկտոնը նաև իրեն է ձգում մթնոլորտի ածխածինը՝ մասամբ նվազեցնելով CO2-ի արտանետումները:

BAS-ն ընդգծում է, որ Հարավային Ջեորջիային հարվածելու լիարժեք հավանականություն չկա: Սակայն ծառայությունը դիմել է Եվրոպական տիեզերական գործակալությանը՝ հավաքելու A-68a-ի արբանյակային շատ լուսանկարներ (Sentinel-1 և այլ սարքավորումներից):

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021