292

«Ռոսկոսմոսը» 1,5 տրիլիոն ռուբլի է պահանջել՝ «Սֆերա» արբանյակային համակարգի ստեղծման համար

«Սֆերան» Իլոն Մասկի ստեղծած Starlink-ի ռուսական՝ բազմագործառույթ տարբերակն է: Համակարգի ստեղծման համար անհրաժեշտ գումարն ավելին է, քան 2016-2025թթ. Ռուսաստանի տիեզերական ամբողջ ծրագրի արժեքը:

Ամբողջ համակարգը տիեզերք բարձրացնելու համար կպահանջվի մոտ 150 հրթիռ
Ամբողջ համակարգը տիեզերք բարձրացնելու համար կպահանջվի մոտ 150 հրթիռ / © TASS/EPA/MAXIM SHIPENKOV / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

«Սֆերան» Իլոն Մասկի ստեղծած Starlink-ի ռուսական՝ բազմագործառույթ տարբերակն է: Համակարգի ստեղծման համար անհրաժեշտ գումարն ավելին է, քան 2016-2025թթ. Ռուսաստանի տիեզերական ամբողջ ծրագրի արժեքը:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ ժամանակահատվածի համար են նախատեսված այդ միջոցները, սակայն ենթադրվում է, որ «Սֆերան» («Сфера») ստեղծվելու է բյուջետային միջոցների հաշվին. շուրջ 350 մլրդ ռուբլին հնարավոր է ֆինանսավորեն մասնավոր ներդրողները:

«Սֆերայի» ստեղծման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2018-ին էր նախանշել: Նրա խոսքով՝ այն կարող է կապի ոլորտում հեղափոխական նշանակություն ունենալ: Տիեզերական սարքավորումների տեղաբաշխումն ակնկալվում է 2024-2028թթ.: «Ռոսկոսմոսի» հաշվարկներով՝ բոլոր արբանյակների արձակման համար կպահանջվի մոտ 150 հրթիռ, որոնց արտադրությունը կարժենա 300 մլն ռուբլի:

«Ռոսկոսմոսի» կարծիքով՝ «Սֆերան» Starlink-ի ու OneWeb-ի հետ համեմատելը ճիշտ չէ, քանի որ նրանք նախատեսված են բացառապես կապի խնդիրների լուծման և մեծ ծավալի տեղեկատվության փոխանցման համար, իսկ ռուսական նախագիծը բազմագործառույթ է լինելու:

Կազմակերպությունում հայտնել են, որ «Սֆերան» մշակողների մտահղացմամբ՝ բաժանորդային սարքավորումները ծանր, բարդ և թանկարժեք չեն լինելու:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 9, 21:04
Հ. Թումանյան

Կլիմայական մոդելների համաձայն՝ այս դարում շոգի որոշ ալիքներ կարող են գերազանցել վերջին տարիների ռեկորդները նույնիսկ ցածր արտանետումների դեպքում։ Բարձր արտանետումների սցենարներում որոշ շրջաններում ծայրահեղ շոգը կարող է ամիսներ տևել։

Նոյեմբերի 9, 13:05
Հ. Թումանյան

Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։

Նոյեմբերի 9, 14:04
Հ. Թումանյան

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։

Նոյեմբերի 6, 17:08
Հ. Թումանյան

Ֆրանսիան պատրաստվում է MBDA ընկերությունից պատվիրել ծովային բազավորման MdCN թևավոր հրթիռի նոր՝ Mk2 տարբերակը։ Առաջին մատակարարումները նախատեսված են 2030 թվականին։

Նոյեմբերի 9, 13:05
Հ. Թումանյան

Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։

Նոյեմբերի 9, 14:04
Հ. Թումանյան

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

Հոկտեմբերի 11, 21:17
Հ. Թումանյան

Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։

Հոկտեմբերի 14, 09:35
Հ. Թումանյան

NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն