Categories: Գիտություն

Գիտնականները բացահայտել են արտաքինի և եկամտի չափի միջև կապը

Պարզվել է, որ բարձրահասակ տղամարդիկ և բարեկազմ կանայք ավելի շատ են վաստակում: Սա առաջին հետազոտությունն է, որում օգտագործվել են արտաքին տեսքի անձնական գնահատականները:

Այովայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են 18-65 տարեկան 2383 մարդու տվյալները և արտաքինի ու եկամտի չափի միջև էական կապ են հայտնաբերել: Դրանք կարող են խոսել աշխատաշուկայի գործատուների մոտ կանխակալության առկայության մասին:

Սա մասնագիտական հաջողության վրա արտաքին տեսքի ազդեցության առաջին հետազոտությունը չէ, սակայն նախորդ աշխատանքները հիմնվել են հարցումների արդյունքում ստացված սուբյեկտիվ գնահատականների վրա: Այժմ գիտնականներն օգտագործել են առավելագույնս օբյեկտիվ հարթություն. հատուկ ուսուցված նեյրոցանցը մարմնի 3D սկանավորման միջոցով գնահատել է մարդկանց հասակն ու մարմնի կազմվածքը:

Արդյունքները ցույց են տվել, որ տղամարդու հասակը վիճակագրորեն էական ազդեցություն է ունենում եկամտի վրա. յուրաքանչյուր սանտիմետրը տարեկան շուրջ 998 դոլար է ավելացնում, ընդ որում` դա օրինաչափություն է միջին խավի և հարուստների համար, և ոչ` աղքատների ու կարիքավորների: Ավելորդ քաշը ոչ մի կապ չի արտահայտել տղամարդու վարձատրության չափի հետ:

Կիրառված նեյրոցանցի մոդել / © Այովայի համալսարան

Կանանց համար կարևոր հանգամանքը, ընդհակառակը, ինչպես պարզվել է, հենց ավելորդ քաշն է. այն եկամտի չափը նվազեցնում է 934 դոլարով: Հասակը և ազդրերի համապատասխանությունը կոնքերին կարևոր հանգամանք չեն համարվել, իսկ բարձրահասակ և ցարծահասակ կանայք գրեթե նույն կերպ կարող են հաջողություններ ունենալ աշխատանքում:

Գիտնականները ենթադրում են, որ դա կարող է մատնացույց անել գործատուների մոտ կանխակալությանը: Օրինակ, բարձրահասակ տղամարդիկ կարող են ավելի ազդեցիկ ու հեղինակավոր համարվել, ինչի հաշվին նրանց, հնարավոր է, հեշտությամբ առաջ մղեն: Սակայն չեն բացառվում նաև ներքին պատճառները. բարձրահասակ տղամարդիկ և բարեկազմ կանայք կարող են առավել նպատակասլաց ու ինքնավստահ լինել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021