Categories: Գիտություն

Արիզոնայում սև մրի ծխացող գետ է հոսել

Աղբի, ածխացած ծառերի, մրի և ջրի սելավային հոսքն առաջացել է անտառային հրդեհներից հետո տեղացած անձրևներից: Մասնագետները նշում են, որ այսպիսի հեղեղները կործանարար հետևանքներ են ունենում բուսական ու կենդանական աշխարհի համար:

ԱՄՆ-ի Աշխարհագրական ծառայությունը զեկույց է ներկայացրել, ըստ որի՝ ինտենսիվ անձրևների կողմից տեղաշարժվող, աղբի կործանարար հոսքը հետհրդեհային ամենավտանգավոր երևույթներից է: Աղբի այդպիսի հոսքը վտանգավոր է հատկապես նրանով, որ առաջանում են առանց նախազգուշացման:

Հենց այդպիսի երևույթ է արձանագրվել Արիզոնայում, որտեղ Թուսոնի ջրահավաք գլխավոր ավազանով հոսել է աղբի, ծառերի ածխացած կտորների, մրի ու ջրի հսկայական զանգված:

Պիմա շրջանի ներկայացուցիչները մեկնաբանել են, որ անտառային հրդեհները հողը դարձնում են ածխացած, անբերրի և չեն կարողանում ջուրը կլանել: Նույնիսկ քիչ քանակությամբ տեղումները կարող են ավերիչ հեղեղներ առաջացնել:

Հրդեհը փոխում է հողի կառուցվածքը՝ հանքայնացնելով օրգանական նյութերը և առանձնացնելով սննդարար նյութերը, մետաղներն ու տոքսինները, որոնք սովորաբար կարող են լվացվել ջրով: Հողի նոր կառուցվածքն այդ պատճառով կարող է չընդունել ջուրը: Ջրի վերաբերյալ գիտության կալիֆորնիական կենտրոնում նշել են, որ այրված ավազաններից աղբի հոսք առաջացնելու համար պահանջվում են ավելի քիչ տեղումներ, քան չթրծված վայրերից: Հարավային Կալիֆորնիայում ընդամենը 7 մմ տեղումները 30 րոպեի ընթացքում սելավային հոսք են առաջացրել:

Հայտնվելով ջրամբաներում՝ այդպիսի հոսքերն արտակարգ ավերիչ հետևանքներ են առաջացնում նրանցում: Ջրում նվազում է լուծված թթվածնի մակարդակը, իսկ սննդարար նյութերի պարունակության աճը հանգեցնում է կապտականաչ ջրիմուռների (ցիանոբակտերիաների) ակտիվ ծաղկմանը, որոնք նույնպես մեծ քանակությամբ թթվածին են կլանում:

Դա իր հերթին անմիջապես վնասում է ջրավազանների բնակիչներին, որոնք կարող են մահանալ սովից, քանի որ խավարած ջուրը կարող է վատացնել տեսանելիությունը և խոչընդոտել սնունդ որոնելիս: Ջրային բույսերը զրկվում են լույսից, որն անհրաժեշտ է ֆոտոսինթեզի համար:

Էկոլոգ Լի Բաումգարտների կարծիքով՝ նմանատիպ երևույթներից հետո ձկների պոպուլյացիայի վերականգնումը ջրային համակարգերում կարող է տասնամյակներ տևել: Նա որպես օրինակ է բերել 1939թ. կործանարար անտառային հրդեհները, որոնք ոչնչացրել են ձկների պոպուլյացիան Ավստրալիայի Լաքլան գետում:

Արիզոնայում և ԱՄՆ-ի արևմտյան մյուս նահանգներում անտառային հրդեհները սկսվել են հունիսի սկզբից: Սելավային հոսքն առաջացել է The Bighorn Fire անունը ստացած հրդեհի հետևանքով, որն այրել է Թուսոնից հյուսիս ընկած Սանտա Կատալինա լեռների շուրջ 48 հազար հեկտար անտառ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021