Categories: Գիտություն

The Guardian. Լոնդոնում 13-ամյա երեխա է մահացել կորոնավիրուսից. ուղեկցող հիվանդություններ չուներ

Հաղորդվում է, որ դեռահասը մահացել է հոսպիտալացումից և ախտորոշումից մոտ 1 շաբաթ անց: Նա Միացյալ Թագավորությունում SARS-CoV-2 կորոնավիրուսի ամենաերիտասարդ զոհն էր:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված 13-ամյա դեռահաս է մահացել: Երեխան չի ունեցել այլ՝ հիմնական ախտորոշման հետ կապ չունեցող հիվանդություններ, իսկ հիվանդանոց տեղափոխվել է նախորդ հինգշաբթի օրը:

Դեռահասի ընտանիքը պատմել է, որ երեխայի մոտ ախտանշաններ են ի հայտ եկել, սկսել է դժվարությամբ շնչել և հոսպիտալացվել է Լոնդոնի արքայական քոլեջի հիվանդանոցում: Այնտեղ նրան արհեստական շնչառության սարք են միացրել, ապա՝ կոմայի մեջ գցել: Դիահերձման պատասխանը հարազատներն այսօր պիտի ստանան:

Հաղորդվում է, որ երեխան՝ Լոնդոնի հարավում բնակվող Իսմայիլ Մուհամեդ Աբդուլվահաբը, Միացյալ Թագավորությունում Covid-19-ի ամենաերիտասարդ զոհն է: Երկրում կորոնավիրուսից արդեն 1789 մարդ է մահացել: Բացի այդ` Մեծ Բրիտանիան համաճարակից ամենատուժած երկրների տասնյակում է՝ 25 վարակվածներով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Ռեդինգի համալսարանի դոկտոր Սայմոն Կլարկը նշել է, որ թեև կորոնավիրուսից ավելի շատ տարեցներն են մահանում, սակայն երիտասարդները նույնպես պաշտպանված չեն: Նրա խոսքով՝ դա վկայում է, որ պետք է լրջորեն վերաբերվել առողջապահական ծառայությունների հորդորներին, մնալ տանը, լվանալ ձեռքերը և հեռու մնալ այլ մարդկանցից: Գիտնականն ընդգծել է, որ այդ դեպքը պետք է հիշեցնի, որ տնային մեկուսացումը կարող է պահպանել երեխայի կամ թոռնիկի կյանքը:

Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ է հետազոտություն իրականացնել` հասկանալու, թե ինչու են Covid-19-ից մահացությունների մի մասը տեղի ունենում ռիսկային գոտուց (70-ից բարձր տարիքի մարդիկ) դուրս: Նրանք հավանական են համարում, որ դա կարող է պայմանավորված լինել գենետիկ նախահակվածությամբ և նրանով, թե ինչպես է տվյալ անձի իմունային համակարգն արձագանքում վարակին:

Վերջին տվյալների համաձայն՝ SARS-CoV-2-ը տարածվել է առնվազն 180 երկրում: Աշխարհում գրանցվել է 880 հազարից ավելի վարակվածություն, 42 հազարից ավելի մահվան դեպք: Չինաստանը, որտեղ բռնկվել էր համաճարակը, արդեն հայտարարել է դրա ավարտի մասին և վերադառնում է սովորական կյանքի: Պանդեմիայի «թատերաբեմ» են դարձել ԱՄՆ-ը և Եվրոպան: Իտալիայում շուրջ 12,4 հազար մարդ է մահացել (Չինաստանից մոտ 4 անգամ շատ), իսկ Միացյալ Նահանգներում ամենաշատ վարակվածներն են՝ 188592:

Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից կատարված մոդելավորումն ավելի վաղ ցույց էր տվել, որ Մեծ Բրիտանիայի բնակչության գրեթե կեսը կարող է վարակվել կորոնավիրուսով: Վարակվել են նաև իշխանության ներկայացուցիչներ. թագուհու ավագ որդին՝ արքայազն Չարլզը (հաղորդվել է նրա առողջացման մասին) և վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021