Categories: Գիտություն

Սև խոռոչի շուրջն «աստղապարն» ապացուցել է Էյնշտեյնի իրավացիությունը

Այդ գաղտնիքի բացահայտման համար պահանջվել է շուրջ երեք տասնամյակ՝ դիտարկելով, հետևելով և վերլուծելով աստղի և մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող գրավիտացիոն աղբյուրի բնույթը:

Գերմանիայի Մաքս Պլանկի անվան Վերերկրային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները ստացել են 27 տարի տևած հետազոտության արդյունքները: Այն հաստատում Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը:

S2 աստղը Ծիր կաթինի կենտրոնում գտնվող գերծանգվածեղ Աղեղնավոր A* սև խոռոչի շուրջը պտտվում է «վարդականման» ուղեծրով, այլ ոչ թե՝ ձվածրաձև: Այդպես այն պետք է պտտվեր, եթե հարաբերականության ընդհանուր տեսությունն իրավացի լիներ. այն ենթադրում է, որ մեկ մարմնի միավորված ուղեծրերը փակված չեն մեկ այլ մարմնի ուղեծրում, սակայն պրեցեսավորում է դեպի առաջ՝ շարժման հարթությունում: Ընդհակառակը. եթե երկնային մարմինների շարժումը ենթարկվեր միայն նյուտոնյան ձգողականության տեսությանը, ապա աստղը կշարժվեր ձվածրաձև փակ ուղեծրով:

Այդ հարցում օգնել է դիտարկումների, չափումների և վերլուծության երկար ու հստակ համալիրը, որը նախատեսվել է հետազոտողների կողմից և իրականացվել նաև VLT-ի (Շատ մեծ աստղադիտակ, Very Large Telescope) սարքավորումների օգնությամբ:

Աստղերի և մոլորակների մեծ մասը ոչ շրջանաձև ուղեծիր ունեն, ուստիև շարժվում են այն մարմնին մոտ կամ հեռու, որի շուրջն էլ պտտվում են: S2-ի ուղեծիրը պրեցեսավորվում է, նշանակում է՝ սև խոռոչին ամենամոտ տեղադիրքը փոխվում է յուրաքանչյուր պտույտին, այնպես որ հաջորդ ուղեծիրը շարժվում է նախորդին համապատասխան պտույտով: Եթե այդ բոլոր պտույտները պահպանվեն, արդյունքում կստացվի «ծաղկաթերթային» կառուցվածք: Առաջին անգամ նման արդյունք հայտնաբերվել է Արեգակի շուրջը Մերկուրիի պտույտում: Այն հայտնաբերվել է 19-րդ դարի կեսերին՝ ֆիզիկոսներին դրդելով բացատրության փնտրտուքների, որը գտավ Էյնշտեյնը:

Հարաբերականության ընդհանուր տեսությունն ապահովում է հստակ կանխագուշակումն այն բանի, թե ինչպես պետք է փոխվեր S2-ի ուղեծիրը, և հետազոտության ընթացքում ստացված արդյունքները հստակորեն համապատասխանում են այդ կանխատեսմանը: Շվարցշպիլդի պրեցեսիա անունով հայտնի էֆեկտը նախկինում երբեք չի չափվել աստղի համար, որը պտտվում է գերզանգվածեղ սև խոռոչի շուրջը: Աղեղնավոր A*-ի և S2-ի նման երկնային մարմինների էֆեկտի հայտնաբերումն ու հաստատումը ոչ միայն հաստատում են հարաբերականության տեսությունը, այլև օգնում են ավելի շատ տեղեկանալ այդ մարմինների մասին:

Աղեղնավոր A*-ը և աստղերը, որոնք գրավիտացիայի այդ փոքր աղբյուրի շուրջը կուտակում են ձևավորում, գտնվում են Արեգակից 26 հազար լուսային տարվա հեռավորության վրա: Որոշ առումով դա բնական «գերլաբորատորիա» է, որը հնարավորություն է տալիս ստուգել ֆիզիկական և աստղագիտական տեսություններն էքստրեմալ գրավիտացիայի յուրահատուկ պայմաններում: S2 աստղի շարժումն իրեն դարձնում է գերզանգվածեղ սև խոռոչին ամենամոտը, որը հայտնի է մարդկությանը:

Նախագծի առաջատար գիտնականներ Գայ Պերենը և Կարին Պերոն նշել են, որ S2-ի չափումը հետևում է հարաբերականության ընդհանուր տեսությանը, ուստի հնարավոր է խիստ սահմանափակումներ մտցնել, թե ինչքան անտեսանելի նյութեր կան Աղեղնավոր A*-ի շուրջը, ինչպիսիք են տարածված մուգ մատերիան կամ հնարավոր փոքր սև խոռոչները: Դա մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերզանգվածեղ սև խոռոչների ձևավորման և էվոլյուցիայի հասկացման համար:

Աստղագետներից 27 տարի է պահանջվել, քանի որ S2-ի մեկ պտույտը սև խոռոչի շուրջը կազում է 1 տարի: Ուղեծրի փոփոխություններին հետևելու համար գիտնականներն օգտագործել են VLT-ի գործիքները, որը տեղադրված է Չիլիի Ատակամա անապատում: Հետազոտողները 330 «մոտեցում» են կատարել՝ չափելով և վերլուծելով S2-ի դիրքի բոլոր առանձնահատկությունները:

Գերմանացի գիտնականներից բացի՝ նախագծին մասնակցել են նաև գործընկերներ Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից և ESՕ-ից: Նրանց կողմից ստեղծված GRAVITY կոլլաբորացիան 2 տարի առաջ հայտնաբերել է ընդհանուր տեսության (S2-ից արձակվող լուսային ալիքների փոփոխություն) ևս 1 ապացույց: Առավել հստակ Արտակարգ մեծ աստղադիտակի (Extremely Large Telescope) ի հայտ գալով խումբը հույս ունի ավելի մանրակրկիտ տեղեկություններ ստանալ ինչպես ֆիզիկայի ընդհանուր տեսության տեսանկյունից, այնպես էլ սև խոռոչի և նրա արբանյակների վերաբերյալ տվյալների տեսանկյունից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021