Categories: Գիտություն

ԱՀԿ-ն դեքսամետազոնով Covid-19-ի բուժումը «գիտական բեկում» է անվանել

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեքսամետազոնի օգտագործման դեպքում թոքերի արհեստական օդափոխությանը միացված պացիենտների մահանալու հավանականությունը նվազում է 30%-ով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Covid-19-ով վարակվածների բուժման նպատակով դեքսամետազոնի կիրառումն անվանել է «գիտական բեկում»:

ԱՀԿ-ն այդպիսով մեկնաբանել է Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից անցկացված կլինիկական հետազոտությունների արդյունքները: Նախնական տվյալներով՝ դեքսամետազոնը 30%-ով նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված պացիենտների, իսկ 20%-ով՝ թթվածնային բուժման կարիք ունեցողների մահացությունը:

Կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ դա հրաշալի նորություն է: Գեբրեյեսուսը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին, հիվանդանոցներին ու պացիենտներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել գիտական փրկարար բեկման գործում:

Թեդրոս Ադհանոմի խոսքով՝ դեքսամետազոնն առաջինն դեղամիջոցն է, որը կորոնավիրուսով վարակված, թոքերի արհեստական օդափոխության կամ թթվածնային բուժման կարիք ունեցող պացիենտների շրջանում մահացության նվազեցում է ցուցաբերել:

Դեքսամետազոնը ստերոիդ է, որն օգտագործվում է 1960-ականներից, որպես հակաբորբոքիչ միջոց: ԱՀԿ-ն շեշտել է, որ դեղամիջոցի կիրառման արդյունքում դրական արդյունք է արձանագրվել միայն Covid-19-ի ծանր ընթացքով պացիենտների մոտ:

Հավելենք, որ վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 8 մլն 184 հազարից: Մահացել է 443960 մարդ, առողջացել են ավելի քան 3 մլն 966 հազարը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021