Categories: Գիտություն

ԱՄՆ հետախուզությունն ավարտել է Covid-19-ի ծագման հետաքննությունը

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայություններն ավարտել են նախագահ Բայդենի պահանջած հետաքննությունը, որը պետք է պարզեր, թե ինչպես է առաջացել կորոնավիրուսը` բնակա՞ն ճանապարհով, թե՞ լաբորատոր պայմաններում:

Միացյալ Նահանգների հետախուզական հանրությունը (կառավարական 17 առանձին հաստատություններ, այդ թվում` ԿՀՎ-ն, Պետդեպարտամենտը, ՀԴԲ-ն և Պենտագոնը) Ջո Բայդենին վերջինի կողմից պահանջված զեկույցն են ներկայացրել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ: 90-օրյա հետաքննության արդյունքներն այս անգամ էլ միանշանակ չեն. պարզվել է, որ SARS-CoV-2-ի բնական, կենդանական ծագման կամ չինական լաբորատորիայից դրա արտահոսքի վերաբերյալ տեղեկատվությունն անբավարար է:

Հասարակությունն ակնկալել է, որ անկախ հանձնաժողովը կհրապարակի մանրամասն հաշվետվություն, քանի որ նրա դրույթները որոշակի հստակություն են պահանջում: Սակայն այդպես չի եղել: Այսպես, հայտնի է, որ խորհրդակցական մարմնի ներկայացուցիչները տարակարծիք են եղել, քանի որ երկու հիպոթեզերն էլ` բնության մեջ վարակված կենդանու հետ շփումը և լաբորատոր ծագումը, ունեցել են կողմնակիցներ:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ում համաձայնել են, որ չինական իշխանություններն ավելի վաղ, մինչև 2019թ. դեկտեմբերի վերջը, վիրուսի մասին տեղյակ չեն եղել: SARS-CoV-2-ը, հավանաբար, ծագել է 2019-ի նոյեմբերից ոչ ուշ և չի ստեղծվել որպես կենսաբանական զենք: Զեկույցում նշվում է, որ գերատեսչությունների մեծ մասը վստահության ցածր մակարդակով ենթադրում են, որ կորոնավիրուսը գենային ինժեներիայի միջոցով չի ստեղծվել:

Բայդենը Պեկինին կոչ է արել թույլատրել անկախ աուդիտ իրականացնել Յուհանի լաբորատորիայում, որն աշխատում է կորոնավիրուսների հետ: Սակայն չինական պաշտոնական շրջանակները մերժել են նրան: Ամերիկյան հետախուզությունում շեշտել են, որ Covid-19-ի ծագման վերաբերյալ վերջնական գնահատական տալու համար անհրաժեշտ Չինաստանի համագործակցությունը: Սակայն Պեկինը շարունակում է խոչընդոտել համաշխարհային հետաքննությանը` դիմադրելով տեղեկատվության փոխանակմանը և մեղադրելով ԱՄՆ-ին ու այլ երկրների:

Եզրակացությունը հետևյալն է. չկա միասնական վարկած, որի վրա հնարավոր կլիներ կենտրոնանալ: Եվ փաստ չէ, թե այն երբևէ ի հայտ կգա: Գիտնականների կարծիքով` մարդկանց կամ կենդանիների շրջանում SARS-CoV-2-ով վարակվածության նախնական դեպքերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների բացակայության պայմաններում բարդ կլինի վստահաբար պնդել վարկածներից որևէ մեկի օգտին: Սակայն Վաշինգտոնը, կարծես, վճռական է տրամադրված. Բայդենի խոսքով` «աշխարհը պատասխան է պահանջում, և ես չեմ հանգստանա, մինչև չստանամ դրանք»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021