Categories: Գիտություն

Ամառը մեզ չի փրկի. պարզվել է՝ ջերմաստիճանն ու աշխարհագրական լայնությունը կապ չունեն Covid-19-ի տարածման հետ

Հետազոտության շրջանակներում դիտարկված տվյալները ցույց են տալիս, որ անհամեմատ մեծ ազդեցություն են ունենում սահմանափակումները, ինչպիսիք են՝ դպրոցների փակումը, ֆիզիկական հեռավորությունը և հանրային առողջապահության միջոցառումները:

Նման տեղեկություն ստացվել է 144 աշխարհաքաղաքական գոտիների տվյալների օգտագործմամբ կատարված հետազոտության արդյունքում: Ստացվում է, որ եղանակային պայմանները ներկայիս համավարակի պատճառ դարձած վիրուսին չեն անհանգստացնում: Նրանց համար, ովքեր կարծում էին, թե ամառը կձերբազատի վիրուսից, լուրերը հուսադրող չեն: Միևնույն ժամանակ գիտնականները հաստատել են մարդու համար դրական ազդեցությունն այն միջոցառումների, որոնք ձեռնարկում են բազմաթիվ երկրների կառավարություններ՝ հույս ունենալով սանձել կորոնավիրուսային վարակի բռնկումները:

Տորոնտոյի համալսարանից դոկտոր Պիտեր Յունին նշել է, որ իրենց հետազոտությունը, օգտագործելով Covid-19 համաճարակի վերաբերյալ համաշխարհային տվյալներ, նոր կարևոր ապացույցներ է ներկայացնում այն մասին, որ հանրային առողջության միջոցառումները հանգեցրել են համաճարակի տեմպերի նվազմանը:

Հետազոտության մեջ դիտարկվել են Ավստրալիայի, ԱՄՆ-ի ու Կանադայի տվյալներն ըստ նահանգների, ինչպես նաև տարբեր երկրների տվյալները: Դիտարկվել են ավելի քան 375600 հաստատված դեպքերը: Չինաստանը, Իտալիան, Իրանը և Հարավային Կորեան բացառվել են. վերլուծության ժամանակ Չինաստանում համաճարակն արդեն նահանջել էր, իսկ մյուս երեքում իր գագաթնակետին էր:

Համաճարակի դիպաշարը գնահատելու համար հետազոտողները համեմատել են, թե ինչ փոփոխություն է կրել մարտի 20-27-ին՝ հստակեցնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ լայնությունը, ջերմաստիճանը, խոնավությունը, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումները՝ դպրոցների փակում, զանգվածային հավաքների սահմանափակում և սոցիալական հեռավորություն, որոնք արձանագրվել են մարտի 7-13-ի ընթացքում:

Նրանք նշանակալից կապ չեն հայտնաբերել աշխարհագրական լայնության կամ ջերմաստիճանի ու Covid-19-ի համաճարակային աճի միջև. թույլ կապ է եղել խոնավության և փոխանցման նվազման միջև: Արդյունքներն ապշեցրել են նաև հեղինակներին:

Ձեռքերի խմբային ախտահանում Հնդկաստանում / © РИАН

Դոկտոր Յունին նշել է, որ նախնական հետազոտություն են անցկացրել, որը ենթադրել է, թե լայնությունն ու ջերմաստիճանը կարող են իրենց դերակատարումն ունենալ: Բայց առավել խիստ պայմաններում հետազոտության կրկնության դեպքում ստացվել է հակառակ արդյունքը: Նման տվյալները ստիպում են հավասարակշռել լավատեսությունը. դա կարող է նշանակել, որ կորոնավիրուսը սեզոնայնություն չի դրսևորի, ինչպես, օրինակ, գրիպը:

Կա նաև լուսավոր կողմը. հետազոտության արդյունքները հաստատում են, որ հանրային առողջության միջոցառումները, ներառյալ՝ դպրոցների փակումը, սոցիալական հեռավորությունը և մեծ հավաքների սահմանափակումը, արդյունք են տվել:

Դոկտոր Յունին ընդգծել է, որ արդյունքներն ունեն անմիջական նշանակություն. բազմաթիվ երկրներ, ինչպես նաև կանադական որոշ նահանգներ ու տարածքներ դիտարկում են այդ միջոցառումների մի մասի մեղմացման կամ չեղարկման հնարավորությունը:

Աշխատանքի համահեղինակ, պրոֆեսոր Դիոն Գեսինկը (Դալլա Լանայի հանրային առողջապահության դպրոցի համաճարակաբան) նշել է, որ ամառը նրան չի ստիպի հեռանալ. կարևոր է, որ մարդիկ դա իմանան: Մյուս կողմից՝ որքան շատ է եղել միջամտությունը հանրային առողջապահության ոլորտում, այնքան ուժգին է այն ազդել համաճարակի աճի դանդաղեցման վրա: Հանրային առողջապահության այդ միջոցառումները, նրա խոսքով, իսկապես կարևոր են, քանի որ ներկայումս նրանք միակն են, որ նվազեցնում են տարածումը:

Հատուկ ընդգծվում են հետազոտության որոշ սահմանափակումներ, ինչպիսիք են՝ թեստավորման մեթոդների տարբերությունը, Covid-19-ի փաստացի ցուցիչների գնահատման անհնարինությունը և սոցիալական հեռավորության համապատասխանությունը, երկրների ու տարածքների ընտրությունը, որոնք ուսումնասիրվել են աշխատանքի շրջանակներում:

Սահմանափակումները հանելու վերաբերյալ որոշում կայացնելիս կառավարությունները և հանրային առողջապահության կազմակերպությունները պետք է մանրամասն հակակշռեն այդ արգելքների հնարավոր վնասը և օգուտն էկոնոմիկայի ու բնակչության հոգեբանական առողջության համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021