Categories: Գիտություն

Տեխասում հաջողվել է սպրայթ-մեդուզա տեսակի կայծակ նկարել

Այսօրինակ լիցքերի ճայթյունը տևում է գրեթե մեկ վայրկյան, և դրանք հնարավոր է որսալ միայն բարձրորակ տեսախցիկի միջոցով:

Հազվադեպ երևույթն արձանագրել հաջողվել է Սթիվեն Համելին, ով Մակդոնալդի աստղադիտարանի մուգ երկնքի մասնագետն է: Նա որսացել է մեդուզայի տեսք ունեցող կայծակի «սպրայթ» տեսակը հուլիսի 2-ին՝ Տեխասի Լոք լեռան վրա:

Համելը նշել է, որ սպրայթները սովորաբար աչքի համար կարճատև, աղոտ կառուցվածքներ են երևում: Անհրաժեշտ է մեծ ջանք գործադրել, դրանք նկատելու համար: Մասնագետի խոսքով՝ տեսնելիս նույնիսկ դրանում համոզվում է պատկերը դիտելուց հետո:

Նա այդ օրը 4,5 ժամ տեսանյութ էր նկարել: Իսկ այս տարի՝ արդեն շուրջ 70 ժամ, որոնց արդյունքում որսացել է մոտ 70 սպրայթ: Նրա խոսքով՝ դրանց մի մասը մեկ որոտի ընթացքում է նկարել:

Ալյասկայի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Դևիդ Սենթմանն է (մահացել է 2011թ.) նորահայտ կայծակնային երևույթն առաջարկել անվանել «սպրայթ»: Նրա խոսքով՝ անվանումը լավագույնս բնութագրում է նրա արտաքին տեսքը, քանի որ բառն ընդգծում է որոտի կախարդական, ակնթարթային երևույթը:

Որոշ սպրայթներ մեդուզայի տեսք ունեն: Այդպիսին է նաև Համելի նկարածը: Մյուսներն ուղղահայաց աղեղների նման են, կարմիր գույնի՝ դեպի ներքև ծավալվող արմատներով, որոնք այս տեսակին նմանեցնում են գազարի:

Մեդուզաների նման սպրայթները կարող են հսկայական չափերի հասնել: Համելը ենթադրել է, որ Տեխասում գրանցված կայծակը շուրջ 50 կմ երկարություն և նույնքան բարձրություն է ունեցել: Սպրայթներից որոշները տեսանելի են 500 կմ հեռավորությունից: Այդ վառ բռնկումներն առաջանում են 50-100 կմ բարձրության վրա, գտնվում են միջնոլորտում (մեզոսֆերա)՝ Երկրի մթնոլորտի ամենասառը շերտում:

Սպրայթները սառը պլազմայի էլեկտրական լիցքեր են: Դրանք հայտնվում են ուժգին կայծակի հարվածից վայրկանից էլ քիչ ժամանակ հետո և տևում է մինչև 100 մվ: Առաջին անգամ այդ երևույթը պատահաբար արձանագրվել է Մինեսոտայի համալսարանի ֆիզիկոսների կողմից՝ 1989թ.՝ նոր զգայուն տեսախցիկի փորձարկման ժամանակ: Մինչ օրս սպրայթների ֆիզիկական բնույթը քիչ է ուսումնասիրված:

Հաճախ դրանք խմբերով են հայտնվում, հազվադեպ՝ մեկական: Բռնկումների գույնը և կառուցվածքը կախված է բարձրությունից, ինչն էլ կապ ունի ճնշման և մթնոլորտի բաղադրության հետ: Օրինակ՝ եթե սպրայթը հայտնվում է 70 կմ բարձրության վրա, ապա ազոտի հաշվին այն կարմիր գույն կունենա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021