Categories: Գիտություն

Naked Science. Գիտնականները հստակեցրել են կորոնավիրուսի կենսունակության ժամկետները փողի, հագուստի ու դիմակի վրա

Հոնկոնգի գիտնականների հետազոտությունը հաստատել է բժիշկների խորհուրդներին հետևելու անհրաժեշտությունը. դիմակ կրելու դեպքում պետք է խուսափել նրա արտաքին մակերեսին, ապա՝ դեմքին դիպչելուց, բացի այդ՝ ավելի լավ է հրաժարվել կանխիկ գումարից և իհարկե չմոռանալ լվանալ ձեռքերը:

Աշխարհի գրեթե 183 երկրներում տարածված և ավելի քան 1,3 մլն մարդու վարակած Covid-19-ի պանդեմիայի օրերին փորձագետները և գիտնականները բազմիցս հայտարարել են, որ ներկայումս ավելի լավ է հրաժարվել կանխիկ փողերից, որոնց մակերեսին ապրում են բազմատեսակ մանրէներ և պաթոգեն բակտերիաներ, որոնք ունակ են վտանգավոր հիվանդություններ հարուցել. խորհուրդ է տրվել անցնել անհպում վճարումներին: Դիմակները նույնպես, որոնք քաղաքացիների մեծ մասը կրում են վարակից պաշտպանվելու համար (թեև դրանց արդյունավետությունն առողջ մարդու համար նվազագույնն է), խորհուրդ են տալիս փոխել առնվազն 2 ժամը մեկ, հակառակ դեպքում դիմակը կարող է խոնավանալ և բակտերիաների աղբյուր դառնալ:

Բայց ինչքա՞ն ժամանակ է կարող SARS-CoV-2 կորոնավիրուսն ապրել այդ նույն դիմակների, կանխիկ գումարի և, օրինակ, անձեռոցիկի վրա: Այդ հարցին պատասխանել են Հոնկոնգի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի գիտնականները:

SARS-CoV-2-ի կենսունակությունը ստուգելու համար 5 միկրոլիտր վիրուսային մշակումը կաթոցիչի օգնությամբ լցրել են 65% օդի հարաբերական խոնավություն ունեցող տարբեր մակերեսներին: Այդպես պարզվել է, որ նոր տեսակի կորոնավիրուսն առավել կայուն է հարթ մակերեսներին, իսկ անհարթ թղթի և անձեռոցիկի վրա արդեն 3 ժամ հետո չի հայտնաբերվել: Մշակված փայտանյութի և կտորի (նաև՝ հագուստի) մակերեսից այն անհետացել է 2-րդ օրը, փողից ու ապակուց՝ միայն 4-րդ օրը: Ինչ վերաբերում է բժշկական դիմակների արտաքին մակերեսին, ապա նրա վրա SARS-CoV-2-ը կարող է ապրել մինչև 7 օր, իսկ ներքին մակերեսին ակտիվ է մնացել 4 օր:

Աշխատանքի հեղինակների խոսքով՝ խիստ կարևոր է վիրահատական դիմակ կրելիս չդիպչել դրա արտաքին մակերեսին. ձեռքերը կախտոտվեն և աչքերին դիպչելիս վարակը կանցնի օրգանիզմ: Թեև SARS-CoV-2-ը կարող է նպաստավոր պայմաններում բավականին կայուն լինել, սակայն զգայուն է ախտահանող սովորական միջոցների նկատմամբ: Պաշտպանվելու համար անհրաժեշտ է հետևել հիգիենայի կանոններին, հաճախ լվանալ ձեռքերը և աշխատել չդիպչել դեմքին, բերանին ու քթին:

Բացի այդ՝ հետազոտողները կորոնավիրուսի կենսունակությունը ստուգել են որոշակի ջերմաստիճաններում և պարզել են, որ այն բավականին կայուն է 4°С-ի պայմաններում, բայց տաքի նկատմամբ զգայուն է: 4°С-ի պահպանման դեպքում վարակիչ հատկությունը նվազել է միայն 14-րդ օրը: Աստիճանական ջերմացման դեպքում վիրուսի ապաակտիվացման ժամկետը կրճատվել է. 22°С-ի դեպքում այն ակտիվ է եղել 7 օր, անհետացել է 2-րդ շաբաթում, 37°С-ի դեպքում՝ հաջորդ օրը, 56°С-ի դեպքում՝ կես ժամում, իսկ 70 °С-ի պայմաններում՝ ընդամենը 5 րոպե անց:

Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ SARS-CoV-2-ը հնարավոր է հայտնաբերել աերոզոլներում՝ 3 ժամվա ընթացքում, պղնձե մակերեսներում՝ մինչև 4 ժամվա ընթացքում, ստվարաթղթի վրա՝ 24 ժամում, պլաստիկի և չժանգոտվող պողպատի վրա՝ 2-3 օրում: Բացի այդ՝ գիտնականները հստակեցրել են օդի խոնավության մակարդակը, որի դեպքում կորոնավիրուսի փոխանցումը դանդաղում է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021