Categories: Գիտություն

Ամերիկյան ընկերությունը նախանշել է գերերկարակյաց մարտկոցներ՝ միջուկային թափոններից

Բջջային հեռախոսի մարտկոց, որը մեկ լիցքավորմամբ կաշխատի 9 տարի, ավտոմոբիլային մարտկոց՝ 100 տարվա գործունեության ժամկետով, կարդիոստիմուլյատոր՝ նախատեսված 1000 տարվա աշխատանքի համար. այդ ամենը հնարավոր է կյանքի կոչել նանոալմաստե մարտկոցների արտադրության նոր տեխնոլոգիայի օգնությամբ:

Կալիֆորնիական NDB ընկերության հայտարարության համաձայն՝ նշված սարքավորումները ֆանտաստիկ չեն: Տեխնոլոգիան մշակվել է ընկերության ինժեներների կողմից:

Միջուկային թափոնները լուրջ խնդիր են ժամանակակից աշխարհի համար: Դրանք չափազանց տոքսիկ են, իսկ թափոնների անվտանգ օգտահանումը շատ բարդ է ու թանկարժեք: NDB-ում հաստատում են, որ այդ թափոնների մի մասը՝ միջուկային ռեակտորների գրաֆիտե առանցքները, հնարավոր է կիրառել:

Այդ նպատակով առաքցքի նյութը մաքրվում է մինչև ածխածին-14-ի մաքուր իզոտոպի ստացումը, ապա ճնշման ներքո վերածվում է նանոալմաստի: Այնուհետև ալմաստե ռադիոակտիվ շերտը ծածկվում է լաբորատորիայում ստացված ոչ ռադիոակտիվ ածխածին-12-ով: Նանոալմաստներն այդ համակարգում աշխատում են որպես կիսահաղորդիչ և ջերմանջատիչ, իսկ ածխածին-12-ը պաշտպանիչ ծածկույթի դեր է կատարում:

Մարտկոցային մեկ տարրում նանոալմաստե մի քանի շերտերը կոմբինացվում են ինտեգրալային սխեմայի և գերկոնդենսատորի հետ՝ լիցքի պահպանման և ակնթարթային բաշխման համար: NDB-ում պնդում են, որ նման տարրը կարող է ծավալվել մարտոցների ցանկացած չափորոշչի և ձևաչափի համար:

Տեսանյութ՝ նանոալմաստե մարտկոցների աշխատանքի սկզբունքի մասին / © NDB Inc.

Մշակողների խոսքով՝ չնայած նրան, որ նման նանոալմաստե մարտկոցների արտադրության համար նախատեսվում է օգտագործել վտանգավոր թափոնները, սարքավորումների ճառագայթման մակարդակները մարդու մարմնի ճառագայթման մակարդակից ցածր են լինելու: Գները համապատասխանելու են նույն հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցների հետ:

Ընկերությունը նախատիպը դեռ չի թողարկել, սակայն հայտարարում է, որ կոնցեպցիայի աշխատունակության ապացույցներ ունի: NDB-ի ռազմավարական զարգացման տնօրեն Նիլ Նայքերը կոնցեպցիան համեմատել է այնպիսի iPhone-ի հետ, որը մեկ օրվա, շաբաթվա կամ ամսվա ընթացքում լիցքավորման կարիք չունի:

Ընկերության հայտարարությունները հանդիպել են տեխնիկական շրջանակների զգուշավոր անհավատությանը: Ոմանք անհրաժեշտ են համարել նախ տեսնել վերջնական արդյունքը՝ չբավարարվելով խոսքերով: Մյուսներից նշել են, որ միջուկային էներգիայի վրա հիմնված մարտկոցների նախատիպերում էներքիան ավելի քիչ է, քան լիթիում-իոնային քիմիական մարտկոցներում:

Հեղինակների խոսքով՝ աշխատանքային առաջին նմուշը պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021