373

Իլոն Մասկը ցուցադրել է մարդու գլխում տեղադրվող Link չիպի նոր տարբերակը

Neuralink-ի վերամշակված մոդելն արդեն փորձարկվում է խոզերի վրա: Այն առաջին հերթին նախատեսված է հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են կաթվածը, դեմենցիան և Ալցհեյմերի հիվանդությունը:

Link
Link / © Neuralink / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Օգոստոսի 28-ին Իլոն Մասկն անցկացրել է Neuralink տեխնոլոգիայի հանրային երկրորդ ցուցադրությունը: Ներկայացրել է նեյրոինտերֆեյսի վերամշակված տարբերակը, պատասխանել է հարցերին և ցուցադրել արդյունքները երկու խոզերի վրա. չիպերը հաջողությամբ իմպլանտավորել են խոզերի վրա և հաշվարկել են ուղեղի ակտիվությունը:

Նա հայտարարել է, որ առաջին հերթին Neuralink-ը նախատեսված է հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են կաթվածը, դեմենցիան և Ալցհեյմերի հիվանդությունը: Ցուցադրությունն ուղղված է տաղանդավոր մասնագետների որոնմանը՝ ծրագրի վրա աշխատելու, և ոչ ներդրումների համար:

Link / © Neuralink

Միլիարդատերը համեմատել է Neuralink-ի նոր տարբերակը մյուս նեյրոինտերֆեյսների և նախկին նախատիպերի հետ:

Link / © Neuralink
Link / © Neuralink
Link / © Neuralink

Ներկայումս ամբողջ էլեկտրոնիկան 23×8 մմ չափերով չիպի մեջ է, որը ստացել է Link անվանումը:

Link / © Neuralink

Link-ը տեղադրվում է մաշկի տակ և գանգի միջով միանում է ուղեղին: Չիպն ամբողջությամբ ծածկվում է իմպլանտավորումից հետո և չի զգացվում, միաձուլվում է գանգոսկրի հետ և արտաքինից չի երևում:

– Նոր չիպն առավել գործառույթային և արտադրողական է, քան նախորդ մոդելները, կարող է փոխանցել երաժշտություն և Bluetooth-ի միջոցով աշխատել տարբեր սարքավորումների հետ:

– Էլեկտրոդների քանակը՝ նեյրոններից տեղեկատվության փոխանցման համար, կրճատվել է՝ 3072-ից հասնելով 1024-ի:

– Ուղեղի ակտիվության հաշվարկումը կատարվում է չիպի ներսում, իսկ չիպի տվյալները փոխանցվում են անլար կապի միջոցով. Neuralink-ի կառավարման համար մշակվելու է բջջային հավելված: Գործողության շառավիղը՝ 10 մ:

– Թիմի հիմնական խնդիրը երկարակյաց սարքավորման ստեղծումն է, որն առանց խափանման կաշխատի տասնյակ տարիներ:

Link-ի տեղադրում / © Neuralink

Սարքավորումը լիցքավորվում է գիշերվա ընթացքում՝ մագնիսական լիցքավորման միջոցով:

Իմպլանտացիան իրականացնում է ռոբոտ-վիրաբույժը. անցք է բացում գանգի վրա և Link-ը նուրբ լարերի միջոցով միացնում ուղեղին:

Link / © Neuralink

Մասկը խոստանում է, որ վիրահատությունն ընթանալու է մոտ մեկ ժամ և կարող է իրականացվել առանց անզգայացման. հյուսվածքների ու նյարդային համակարգի վնասման վտանգ չկա: Նույն էր պացիենտը դուրս է գրվելու հիվանդանոցից:

Անլար լիցքավորումը նման է Apple Watch-ի լիցքավորման սարքին / © Neuralink

Վիրահատությունից հետո բացվածքը վերաճում է, իսկ մարդիկ նույնիսկ չեն կասկածի, որ մարդու մոտ նեյրոիմպլանտանտ է տեղադրված:

Link-ի տեղադրումը / © Neuralink

Սարքավորման աշխատանքը Մասկը ցուցադրել է երկու խոզերի վրա, որոնց հաջողությամբ չիպեր են տեղադրել ցուցադրությունից երկու ամիս առաջ:

Ռոբոտ / © Neuralink
Link-ի միացում / © Neuralink

Մասկը նշել է, որ այն կարծես Fitbit լինի՝ մեր գանգում տեղադրված: Նրա խոսքով՝ խոզն առողջ ու երջանիկ է: Իմպլանտի հեռացումը նյարդային համակարգի վրա չի ազդում. խոզերից մեկից հեռացրել են չիպը. նա շարունակում է իրեն լավ զգալ: Այդ պատճառով Neuralink-ը հնարավոր է ցանկության դեպքում հեռացնել կամ առանց առողջությանը վտանգ սպառնալու թարմացնել՝ տեղադրելով նոր մոդելը:

Էկրանների վրա ցուցադրվել է խոզի ուղեղի ակտիվությունը. չիպը հետևել է ուղեղի շոշափողական կենտրոնի ակտիվությունը և արձագանքել է մարմինների հետ շփմանը:

Չիպը նրբորեն աշխատում է նյարդային համակարգի հետ: Օրինակ՝ երբ խոզն ուտելիք է գտել, արձանագրվել է նեյրոնների ակտիվության բարձր ցուցանիշ:

Link-ի աշխատանքը խոզի մոտ / © Neuralink

Առայժմ Մասկը ցուցադրել է միայն ուղեղի ազդանշանների ընթերցանությունը, սակայն հեռանկարում նախատեսվում է, որ չիպը կկարողանա ոչ միայն հաշվարկել, այլև ձայնագրել տեղեկատվությունը՝ բուժական նպատակներով:

Link / © Neuralink

Մասկը հայտարարել է, որ 2020թ. հուլիսին ամերիկյան FDA-ն Neuralink-ը դասակարգել է որպես նորարարական պրոդուկտ:

Հիվանդությունները, որոնք կարող է բուժել այս տեխնոլոգիան / © Neuralink

Անվտանգության ընթացիկ թեստերը բոլոր մակարդակներում բարձր գնահատական են ցույց տալիս:

Link / © Neuralink
Link / © Neuralink
Link / © Neuralink
Neuralink-ի թիմը / © Neuralink

Ցուցադրությունից հետո Neuralink-ը պատասխանել է լրագրողների հարցերին: Առանձնացնում ենք ամենակարևոր շեշտադրումները.

– Չիպն անվտանգ է: Այն վերջնական չէ. բարելավվելու է:

– Առաջիկայում չիպը հնարավոր կլինի օգտագործել Tesla մեքենաների կառավարման համար:

– Neuralink-ը հնարավոր կլինի օգտագործել խաղերի կառավարման համար (այդ թվում՝ StarCraft):

– Նախատեսվում է, որ օգտագործվելու է հավելյալ իմպլանտ, որը կօգնի վերականգնել ամբողջ նյարդային համակարգի աշխատանքը: Տեղեկատվության փոխանցման արագությունը կաթվածահար եղած մարդկանց կօգնի լիարժեք քայլել և շարժվել՝ միայն նյարդային համակարգի ուժով:

– Խոզերը փորձարկվել են, քանի որ շատ նման են մարդկանց և ուտել սիրում են:

– Այն մեծ պոտենցիալ ունի. կարող է տեսողություն ձևավորել կույրերի համար:

– Չիպն ու նրա տեղադրումը սկզբում թանկ են լինելու, սակայն գինն արագորեն նվազելու է՝ հասնելով մի քանի հազար դոլարի, ներառյալ՝ վիրահատությունը:

Ամբողջական հեռարձակումը / © Neuralink

Ընկերությունը պատրաստվում է մարդկանց վրա առաջին փորձերին և սպասում է ստուգումների անցկացմանը, թույլտվությունների ու լիցենզիաների տրամադրմանը:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 4, 15:16
Հ. Թումանյան

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Հոկտեմբերի 5, 09:11
Հ. Թումանյան

Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականը հոկտեմբերի 4-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը քննարկվել է հոգևոր առաջնորդների համագործակցությունը՝ հանուն խաղաղության։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Հոկտեմբերի 4, 15:16
Հ. Թումանյան

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

Սեպտեմբերի 22, 12:47
Հ. Թումանյան

Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։

Սեպտեմբերի 19, 20:24
Հ. Թումանյան

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 29, 11:43
Հ. Թումանյան

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն