Categories: Գիտություն

Moderna-յի նոր պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 94,5%-ի. սա ավելին է, քան մյուս տարբերակներինը

Հրապարակվել են Moderna ընկերության կողմից ստեղծված mRNA-1273 պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի նախնական արդյունքները: 30 հազար կամավորների շարքում 95 վարակվածներից միայն 5-ն են պատվաստանյութ ստացել, իսկ 90-ը՝ պլացեբո: Դա թույլ է տալիս խոսել 94,5% արդյունավետության մասին՝ ի տարբերություն «Սպուտնիկ-V»-ի (92%) և BNT162b2-ի (90%):

Moderna-յի մամուլի հաղորդագրության համաձայն՝ կորոնավիրուսով վարակված կամավորներից 11-ը Covid-19-ը ծանր են տարել: Նրանք պլացեբո ստացածների խմբում են եղել: Փորձարկումներին մասնակցում է 30 հազար մարդ՝ հավասար բաժանված: Հենց դրանում էլ կայանում է հիմնական տարբերությունը մյուս պատվաստանյութերի, օրինակ՝ «Սպուտնիկ-V»-ի և BNT162b2-ի համեմատ, որոնց դեպքում ստուգիչ խմբերը մի քանի անգամ ավելի քիչ են եղել:

Փորձարկումների նախնական արդյունքը նույնպես տվյալներ է պարունակում երկբաղադրիչ mRNA-1273 պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ: Բացասական ոչ մի հետևանք չի հայտնաբերվել, միայն՝ ընդհանուր մրսածության ախտանշաններ, որոնք անցել են 1-2 օրվա ընթացքում: Փորձարկումները շարունակվելու են ևս 2 ամիս: Ընկերությունում նշում են, որ, չնայած օպտիմիզմին, իրենց արդյունքները կարող են փոփոխվել:

Հայտարարությունում Moderna-ն նաև հայտնում է, որ պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի հիման վրա հայտ է ուղարկվելու ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների սանիտարական վերահսկման վարչություն (FDA)` ծայրահեղ դեպքերում պատվաստանյութի օգտագործման հաստատման համար: Ամեն դեպքում՝ միջնաժամկետ արդյունքները բավարար չափով արդյունավետություն և անվտանգություն են ցուցաբերում:

Համաձայն ստորև ներկայացվող տեսանյութի՝ աշխատանքի սկզբունքով mRNA-1273-ը նման է «Սպուտնիկ-V»-ին: Նրա հիմքում բազմանալու ունակությունից զրկված վիրուս է, որը SARS-CoV-2-ի առանձնահատուկ սպիտակուցների կոդավորման նպատակով իր ներսում կրում է մայրական ՌՆԹ:

mRNA-1273 պատվաստանյութը / © Moderna

Արդյունավետության հայտարարված 94,5%-ը փորձարկվողների առանձին խմբերում հիվանդների հարաբերակցությունն է (ովքեր համապատասխանաբար ստացել են պատվաստանյութ և պլացեբո): Մինչև 2020թ. սկիզբը Moderna-ն նախատեսում է արտադրել շուրջ 20 մլն չափաքանակ: Շուկայական արժեքը և զանգվածային մատակարարումների ժամկետները դեռ չեն նշվում: Այս պատվաստանյութի առանձնահատկություններից է նաև այն, որ լոգիստիկան ավելի հեշտ է, քան այլընտրանքային Pfizer-ի և BioNTech-ի դեպքում: BNT162b2 պատվաստանյութը պետք է տեղափոխել և պահպանել -70 աստիճանում, իսկ mRNA-1273-ի դեպքում -20-ն էլ բավական է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021