Categories: Գիտություն

NASA-ն հաստատել է 2024թ. դեպի Լուսին կին տիեզերագնացի ուղևորության մտադրությունը

«Արտեմիդա» առաքելության նախապատրաստական աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են: Պատմության մեջ առաջին անգամ կին տիեզերագնաց է ոտք դնելու Լուսնի վրա:

NASA-յի Աերոնավտիկայի և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության տնօրեն Ջիմ Բրայդենստայնը հաստատել է, որ գործակալությունը մտադիր է 2024թ. մարդկանց ուղարկել Լուսին և որ նրանց շարքում պատմության մեջ առաջին անգամ կին տիեզերագնաց է լինելու: Նշվել է նաև, որ Լուսնի ուսումնասիրությունների ծրագիրը («Արտեմիդա») հիմնված է տիեզերքի հետազոտությունում առաջանցիկ կանանց ներդրման վրա:

Artemis 1 առաքելության շրջանակներում նախատեսվում է անօդաչու թռիչք Լուսնի շուրջը և վերադարձ դեպի Երկիր՝ SLS (Space Launch System) հրթիռի վրա տեղադրված Orion տիեզերանավով: Ներկայումս Orion-ը գտնվում է վերջնական հավաքման արձակումից առաջ ստուգման փուլում, տեղադրվում են նաև արևային 4 մարտկոցներ:

Բրայդենստայնը նշել է նաև SLS-ի բազային արժեքը՝ 9,1 մլրդ դոլար, և առաքելության վերգետնյա համակարգերի աջակցության պարտավորությունը՝ 2,4 մլրդ դոլար:

Առաքելության երկրորդ փուլում տեղի է ունենալու 4 տիեզերագնացների մասնակցությամբ առաջին թռիչքը Լուսնի շուրջը՝ ազատ վերադարձի հետագծով: Artemis 2-ը մեկնարկելու է 2022 կամ 2023 թվականին:

Լուսնի վրա վայրէջքը նախատեսվում է 2024թ.: Երկու տիեզերագնացներ շուրջ մեկ շաբաթ գտնվելու են մեր մոլորակի բնական արբանյակի վրա:

«Արտեմիդայի» վերջնական նպատակը Լուսնի վրա մշտական բազայի հիմնումն է, որը նախատեսված կլինի 15 տարվա շահագործման համար: NASA-յի ծրագրերի համաձայն՝ դա պետք է տեղի ունենա 2028թ.-ից հետո:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021