Categories: Գիտություն

Բարելավված ալֆա-կետոամիդները կարող են SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի հիմք դառնալ

Գիտնականներն օրգանիզմում պահման առավել երկարացված ժամանակ ունեցող կետոամիդներ են ստացել: Այդ նյութը կարող է հակավիրուսային դեղամիջոցների ստեղծման համար հիմք հանդիսանալ:

Գերմանիայի և Չինաստանի հետազոտողների խումբը կարողացել է բարելավել մարդու օրգանիզմի ալֆա-կետոամիդների մոլեկուլների ակտիվությունը: Դա պանդեմիա առաջացրած կորոնավիրուսի դեմ աշխատանքային դեղամիջոցի ստացման հույս է ներշնչում:

Ալֆա-կետոամիդները SARS-CoV-2 հարուցչի գլխավոր պրոտեազի (պրոտեոլիտիկ ֆերմենտ) ինհիբիտորներն են (զսպիչ): Գլխավոր պրոտեազը խիստ կարևոր է վիրուսի կրկնապատկման համար: Այն ճեղքում է վարակված բջջի կողմից սինթեզավորվող ամինաթթվային շղթաները մինչև հաջորդականությունները, որոնցից հետո ձևավորվում են վիրուսային սպիտակուցները:

Կորոնավիրուսի գլխավոր պրոտեազը լավ ուսումնասիրված է և վաղուց դիտարկվել է գիտնականների կողմից, որպես պատվաստանյութի ստեղծման հեռանկարային թիրախ: Փետրվար ամսին առաջին անգամ ստացվել են կետոամիդների համախմբերը, որոնք ունակ են ճնշելու կորոնավիրուսների տարբեր շտամմերի պրոտեազների ակտիվությունը: Ընդ որում նյութերը ոչ մի կերպ չեն խախտել մարդու սեփական ֆերմենտների աշխատանքը:

Գիտնականների կողմից սինթեզավորված ալֆա-կետոամիդների մոլեկուլներ, որոնք բարձր արդյունավետություն են ցուցաբերել վիրուսային պրոտեազների ինհիբացման գործում /© Zhang, Hilgenfeld et al., Science, 2020

Նոր հետազոտությունում գիտնականները փորձարկել են մոդիֆիկացված ալֆա-կետոամիդներն ընդդեմ վիրուսային ֆերմենտների: Հետազոտողները փոփոխել են մոլեկուլի կառուցվածքը՝ բարձրացնելով լուծելիությունը և փոխելով քիմիական կարևոր ռադիկալների դիրքը՝ դրանց դարձնելով բջջային սպիտակուցների համար ավելի խոցելի: Ստացված դեղանյութը փորձարկել են SARS-CoV-2-ի մաքուր գլխավոր պրոտեազի, կրկնօրինակման-փոխակերպման վիրուսային համալիրի, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված մարդու բջիջների վրա: Գիտնականները նաև հստակեցրել են ալֆա-կետոամիդների ֆարմակոկինետային հատկությունները՝ 1 կգ-ի համար 3 միլիգրամ հարաբերակցությամբ ներարկելով մկներին:

Թեև նոր մոլեկուլի ինհիբացիայի արդյունավետությունը ցածր է եղել, քան նախորդ փորձարկումներում, այնուամենայնիվ՝ գիտնականներին հաջողվել է հասնել մոլեկուլի կարևոր հատկության բարձրացմանը. նրանք գրեթե եռակի մեծացրել են օրգանիզմից ալֆա-կետոամիդների կիսադուրսբերման (կոչվում է նաև կիսակյանք) ժամանակաշրջանը: Մկների օրգանիզմում դեղամիջոցի պահման ժամանակը կազմել է 2,7 ժամ, իսկ պլազմայից կիսադուրսբերման ժամանակահատվածը՝ 1,8 ժամ:

Նման արդյունքները ցույց են տալիս, որ պատվաստանյութի մեկ չափաքանակը կարող է ավելի երկար ցուցաբերել հակավիրուսային էֆեկտ՝ վարակված օրգանիզմում: Մկների վրա արված փորձերը, երբ ինհալատորների օգնությամբ ներարկել են մոդիֆիկացված մոլեկուլներ, ցույց են տվել, որ ալֆա-կետոամիդներն ընկնում են անմիջապես թոքերը (որոնք Covid-19-ի դեպքում առավել խոցելի են) և չեն առաջացնում կողմնակի տոքսիկ էֆեկտներ: Գիտնականների կարծիքով՝ մոդիֆիկացված կետոամիդները կարող են դառնալ SARS-CoV-2-ի դեմ արդյունավետ պատվաստանյութի հիմքը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021