Categories: Գիտություն

Կորոնավիրուսի տարածման և եղանակի կապը ցույց են տվել քարտեզի վրա

Նոր հետազոտությունում գիտնականները որոշել են այն «միջանցքը», որում գտնվում են 2020թ. մարտ ամսին կորոնավիրուսից առավել տուժած քաղաքները: Հենց այդ մեգապոլիսներում էլ համավարակի սկզբում փաստացի ցածր ջերմաստիճան է գրանցվել:

Գիտնականները վաղուց են խոսում այն մասին, որ որևէ երկրում կորոնավիրուսի տարածման վրա կարող են ազդել շոգն ու տաքացումը՝ մեղմացնելով համաճարակի ընթացքը: Չնայած դրան՝ ներկայիս SARS-CoV-2-ի «մոտ հարազատներ» SARS-CoV-ը և MERS-CoV-ը սեզոնային վարակներ չեն համարվում:

Սակայն մասնագետների կարծիքները չեն համընկնում. օրինակ՝ հետազոտություններից մեկում նշվել է, որ Covid-19-ով վարակվածության աճն այս կամ այն տարածաշրջանում պետք է դադարեր 27,7-32,4 °C-ի պայմաններում (միջինը՝ 30,6 °C): Գիտնականների մեկ այլ խումբ հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման արագությունը մեծ է 11,1 °C-ից ցածր օրական միջին ջերմաստիճանի պայմաններում: Երրորդ խումբը շտապել է հիասթափեցնել հանրությանը՝ նշելով, որ ջերմաստիճանն ու աշխարհագրական լայնությունը կապ չունեն Covid-19-ի հետ:

Այս թեմայում իրենց ներդրում են որոշել ունենալ նաև ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի գիտնականները՝ դիտարկելով կորոնավիրուսային վարակի կապը եղանակի հետ՝ աշխարհի տարբեր երկրներում:

Հետազոտությունը դիտարկել է աշխարհի 50 քաղաքների կլիմայական տվյալները: Նրանց թվում կան վիրուսից և՛ շատ տուժած, և՛ համեմատաբար թեթև տուժած քաղաքներ. Յուհան (Չինաստան), Տոկիո (Ճապոնիա), Տեգու (Հվ.Կորեա), Ղոմ (Իրան), Միլան (Իտալիա), Փարիզ (Ֆրանսիա), Սիեթլ (ԱՄՆ) և Մադրիդ (Իսպանիա) քաղաքները համեմատել են 42 այլ քաղաքների հետ, որոնք ընդհանրապես չեն հայտնվել համավարակի ճիրաններում և որտեղ մեծ թվով մահացություններ մարտի 10-ի դրությամբ չեն գրանցվել: Կլիմայական տվյալները՝ ջերմաստիճանը Երկրի մակերեսին, խոնավությունը և այլն, ստացել են Եղանակի միջնաժամկետ կանխատեսման եվրոպական կենտրոնից՝ ERA-5-ից: Վերցվել են 2020թ. հունվար-մարտ ամիսների տվյալները:

Եզրակացությունների համաձայն՝ SARS-CoV-2-ը լուրջ բնութագիր ունի և տարածվում է որոշակի կլիմայական պայմաններում (ձմռանը և վաղ գարնանը), քանի որ բոլոր շրջանները, հատկապես՝ համաճարակի սկզբում տուժածները, գտնվում են մեկ «միջանցքում»՝ հյուսիսային լայնության 30 °-ից 50 °-ի սահմաններում: Հենց այդ վերոնշյալ 8 քաղաքներին բնորոշ են ցածր ջերմաստիճանը և հարաբերական ցածր խոնավությունը հունվար-մարտ ամիսներին:

Ջերմաստիճանը՝ 2018թ. նոյեմբեր-2019թ. մարտ ամիսներին: Կորոնավիրուսից ամենաշատը տուժած 8 քաղաքները գտնվում են հյուսիսային լայնության 30 °-ից 50 °-ի սահմաններում (կանած գիծ և սև օղակներ) / © Jama Network

Արդյունքները ցույց են տվել, որ 2020թ. հունվար-փետրվար ամիսներին չինական Յուհանում և մյուս 7 քաղաքներում միջին ջերմաստիճանը տատանվել է 4 °C-ի և 9 °C-ի սահմաններում (օդանավակայանների հարևանությամբ գտնվող օդերևութաբանական կայանների տվյալներով): Այդ քաղաքներից յուրաքանչյուրում Covid-19-ից առաջին մահացությունից 20-30 օր առաջ գրեթե նույն ջերմաստիճանն է եղել՝ 3-9 °C (մեգապոլիսի կենտրոնի համար՝ 5-11 °C): Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը 11,2 °C միջին ջերմաստիճանում կազմել է 2,67, իսկ Աֆրիկայում, Սահարայից հարավ, նվազել է մինչև 0,03՝ 34,8 °C միջին ջերմաստիճանի պարագայում: Բացի այդ՝ այդ բնակավայրերում դիտարկվել է օդի տեսակարար խոնավության ցածր մակարդակ:

Գունային գրադիենտը ցույց է տալիս ջերմաստիճանը 2020թ. հունվար-փետրվար ամիսներին՝ ըստ ERA-5-ի տվյալների: Սպիտակ օղակները ցույց են տալիս այն երկրները, որտեղ կորոնավիրուսն ավելի մեծ տարածում է ստացել (մարտի 10-ի դրությամբ՝ 10 մահ), կարմիրները՝ 5-11 °C ջերմաստիճան ունեցող երկրները / © Jama Network

Համեմատաբար ցածր ջերմաստիճան է գրանցվել Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում և արևմուտքում, ինչպես նաև Կանադայի Բրիտանական Կոլումբիայում: Այս հատվածները գտնվում են «կանաչ գոտում», որտեղ վարակների տարածման վտանգն, ըստ հեղինակների, ավելի մեծ է ձմռանը և վաղ գարնանը:

Նրանց կարծիքով՝ ներկայացված քարտեզները մասնագետներին ու կառավարություններին կօգնեն կանխատեսել, թե որտեղ և երբ տեղի կունենան հաջորդ բռնկումները, և դադարեցնել մահաբեր վարակը, քանի դեռ շատ ուշ չէ: Վիրուսի գոյությանը զուգահեռ՝ ցածր ջերմաստիճանն ու նվազ խոնավությունը կարող են ազդել քթի խոռոչում նրա բազմացման արագության վրա՝ թուլացնելով իմունտետը, օրգանիզմին թույլ տալով տարածվել ամբողջ օրգանիզմում:

Կորոնավիրուսից առավել տուժած քաղաքները նաև տեսակարար խոնավության ցածր մակարդակ են ունեցել / © Jama Network

Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի Մարդու վիրուսոլոգիայի ինստիտուտի դոցենտ, աշխատության առաջատար հեղինակներից Մոհամեդ Սաջադին նշել է, որ, իրենց կարծիքով, SARS-CoV-2-ն իրեն դրսևորում է որպես սեզոնային: Հետևաբար՝ այն ջերմաստիճանային և խոնավության նկատմամբ պահանջներ ունի, որոնք նպաստում են դրա փոխանցմանը: Գիտնականի խոսքով՝ մի շարք հետազոտություններ, ներառյալ՝ լաբորատոր, համաճարակաբանական, ինչպես նաև մաթեմատիկական մոդելավորումը խոսում են սեզոնային վիրուսների գոյատևման ու տարածման գործում ջերմաստիճանի ու խոնավության դերի մասին:

Կորոնավիրուսի դեպքում նույնը հաստատող բազմաթիվ հետազոտություններ հիմք են տվել՝ ուսումնասիրելու Covid-19-ի վրա շրջակա միջավայրի ազդեցության հանգամանքները: Սաջադին նշել է, որ փորձել են հասկանալ՝ արդյո՞ք կլիման կարող է այս հիվանդության տարածման հարցում հանգամանք լինել:

Սակայն, հետազոտության համաձայն, «միջանցքում» չեն հայտնվել, օրինակ, Մոսկվան (հյուսիսային լայնության 56,0 °), Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկը (հյուսիսային լայնության 13,7 °): Թեև մարտի 10-ի դրությամբ այնտեղ մահացության բարձր ցուցանիշ չի եղել, սակայն հետագայում նրանք նույնպես տուժել են Covid-19-ից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021