Categories: Գիտություն

Թեստը հնարավորություն է տվել քաղցկեղը բացահայտել ի հայտ գալուց 4 տարի առաջ

Գիտնականները մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս քաղցկեղի մի քանի կառուցվածքներ հայտնաբերել ավելի վաղ, քան հիվանդության առաջին նշանները: Այդ նպատակով մասնագետներն օգտագործել են արյան հետազոտությունը:

Վաղ շրջանում քաղցկեղի բացահայտումը կարևոր է հատկապես պացիենտի համա: Ուշ շրջանում այն բուժելն առավել բարդ է. ուռուցքի վիրահատական հեռացումը և համեմատաբար «մեղմ» դեղամիջոցները, որոնք օրգանիզմին լուրջ վնաս չեն պատճառում, արդյունավետ չեն: Հիվանդությունը հայտնաբերելու թեստերը քիչ են և նրանցից որոշների հստակությունը կասկածելի է:

Շրջանառվող ուռուցքային ԴՆԹ-ն (ctDNA) քաղցկեղի հնարավոր կենսանիշ է (բիոմարկեր): Գիտնականները պարզել են, որ նրա ուսումնասիրությունն օգտակար է ուռուցքի ոչ ինվազիվ հայտնաբերման, բուժման և ժամանակին ու դրանից հետո պացիենտին վիճակին հետևելու համար: Սակայն ԴՆԹ-ն արյան մեջ բավականին քիչ է, հատկապես վաղ փուլերում, ինչն ախտորոշման մեթոդները դարձնում է ոչ հստակ:

Ներկայումս հետազոտողները հիմնականում կենտրոնացած են այն պացիենտների մոտ քաղցկեղի հայտնաբերման հարցի վրա, որոնց մոտ արդեն ախտորոշված է: ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականների խումբը ներկայացրել է PanSeer թեստը, որը վաղ շրջանում հայտնաբերում է ստամոքսի, կերակրափողի, թոքերի, երիկամների և կոլորեկտալային քաղցկեղը: Այն թույլ է տալիս հիվանդությունը նկատել 4 տարի ավելի վաղ, քան ավանդական մեթոդների դեպքում:

Հետազոտության համահեղինակ Կուն Չժանը նշել է, որ թեստի կոնցեպցիան ապացուցելու փուլից անցել են հուսալի և ոչ թանկարժեք պրոդուկտի արտադրությանը, որը կարող է կիրառվել հիվանդանոցներում:

Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 120 հազար կամավորներ: 30-75 տարեկան տղամարդիկ և կանայք պարբերաբար արյուն են հանձնել և 2007-2017թթ. բժիշկների մոտ հետազոտություն են անցել: Այդ ընթացքում գիտնականները հավաքել են 1,6 մլն նմուշ, որոնք ներկայումս պահվում են Չինաստանի Ֆուդանի համալսարանի արխիվում:

Հետազոտության ընթացքում խումբը վերլուծել է արյան նմուշները, որոնց վերցրել են առանց ախտանշանների 605 մարդուց, որոնցից 191-ի մոտ ավելի ուշ ախտորոշվել է ուղիղ աղիի, կերակրափողի, երիկամի, թոքերի կամ ստամոքսի քաղցկեղ: Գիտնականներն օգտագործել են ախտորոշման ավանդական մեթոդներ՝ հասկանալու՝ կարո՞ղ են նշմարել հիվանդության զարգացման նախազգուշացումը: Մասնագետներն ուսումնասիրել են նաև քաղցկեղով 223 մարդուց վերցված պլազման, ինչպես նաև հիվանդ ու առողջ հյուսվածքների 200 նմուշ:

Դա թույլ է տվել գտնել քաղցկեղի նշաններ, շրջանառվող քաղցկեղային ԴՆԹ-ի ոչ մեծ մասնիկներ և դրանց հիման վրա մշակել թեստ: Նոր մեթոդը թույլ է տվել 4 տարի առաջ 95% ճշտությամբ հայտնաբերել հիվանդության տարածված տեսակներից 5-ի զարգացում: Հաստատված ախտորոշմամբ պացիենտների 88%-ի մոտ թեստը նույն նշաններն է հայտնաբերել:

Նշվում է, որ թեստը մի քանի թերություն ունի. այն կարող է հայտնաբերել քաղցկեղը, սակայն չի հստակեցնում, թե որ հյուսվածքներն են վարակված, և չի կարող փոխարինել հին մեթոդներին: Հեղինակները վստահ են, որ մշակումը կլինիկական հետազոտություններին ու հիվանդանոցներում կիրառությանը մոտ է: Նրանց առաջիկա նպատակն է՝ ստուգել փորձարկվողներին՝ հաշվի առնելով ժառանգականությունը, տարիքը, կենսակերպը, այլ հանգամանքներ՝ թեստն առավել հստակ դարձնելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021