STARMUS 6-րդ փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ հռչակավորների մասնակցությամբ
Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնն անցկացվելու է Հայաստանում՝ 2021թ. սեպտեմբերի 6-11-ը: Այն նվիրված կլինի դեպի Մարս խորհրդային MARS 3 և NASA-ի MARINER 9 առաքելությունների 50-ամյակին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցրել է, որ փառատոնը հրաշալի է լինելու, և բոլորը հպարտանալու են, որ այն Հայաստանում է անցկացվում:
Փառատոնին նվիրված առցանց քննարկմանը նախագահից բացի, մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դևիդ Այքերը, փառատոնի խորհրդական, աստղագետ Միշել Մայորը:
Հանրապետության նախագահը նշել է, որ այս փառատոնը պետք է տարբերվի նախորդից, որն անցկացվել է Շվեյցարիայում: Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որ Հայաստան այցելեն նաև Նոբելյան մրցանակակիրներ և դասախոսություններ ունենան, ոգևորեն գիտնականներին ու երիտասարդությանը:
Արմեն Սարգսյանը փառատոնի նպատակ է նշել երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելը: Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է մասնակցել այնպիսի ծրագրերի, ինչպիսին է Մարս թռչելը: Նախագահը ցանկություն է հայտնել, որ STARMUS-ը կապված լինի արհեստական բանականության հետ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ փառատոնը, միավորելով ռոք երաժշտությունը, գիտությունը և հատկապես աստղաֆիզիկան, ավելի հրապուրիչ է դարձնում գիտությամբ զբաղվելը՝ հատկապես երիտասարդների համար: Նրա խոսքով՝ աշխարհն առաջ մղողը նորարարական ուժերն են:
Արշակյանն ընդգծել է, որ տիեզերական տեխնոլոգիաները բարձր տեխնոլոգիաների շարքում ամենաարագ զարգացող ճյուղերից են: Նրա խոսքով՝ այս ճյուղը Հայաստանում նույնպես առաջնահերթ է և հեռանկարային զարգացման ծրագրեր է մատնանշում:
Նախարարը երիտասարդներին կոչ է արել մտածել 2021թ. սեպտեմբերին կամ մինչ այդ անելիքների մասին՝ մեծ միջոցառումից առավելագույն արդյունք քաղեն, քանի որ այն իր հնարավորություններով գալիս է Հայաստան:
Փառատոնի խորհրդի անդամ Ջիլ Տարտերը հիշեցրել է, որ 50 տարի առաջ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում է կայացել ԱՄՆ-ԽՍՀՄ առաջին համատեղ համաժողովը՝ այլմոլորակային բանականության ուսումնասիրությունների վերաբերյալ: Այդ պատճառով փառատոնի անցկացման վայրն ու տարեթիվը մեծ նշանակություն ունեն:
Ամերիկացի աստղագետը հույս է հայտնել, որ կկարողանա այցելել աստղադիտարան, շատ գիտնականներ, երիտասարդներ, քաղաքացիներ կներգրավեն այլմոլորակային քաղաքակրթությունների հետազոտության աշխատանքների գաղափարի շուրջ:
Շվեյցարացի աստղագետ, STARMUS-ի խորհրդական Միշել Մայորը նույնպես իր ուրախությունն է հայտնել հին մշակույթ, վանքեր, եկեղեցիներ ունեցող երկում փառատոնը կազմակերպելու առթիվ: Նա ցանկություն է հայտնել այցելել Տաթև՝ մյուսներին ևս խորհուրդ տալով այն տեսնել:
Փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դևիդ Այքերը նշել է, որ մտադիր են ոլորտի խանդավառ մասնագետների բերել Հայաստան: Նրա խոսքով՝ աստղագիտության բնագավառում հիմա ոսկեդար է. զարգացումները սրընթաց են տեղի ունենում:
STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը կարևորել է STARMUS-ի՝ Հայաստանում անցկացվելը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ գիտության արժեքը, կարևորությունն ավելի ավելի են մեծացել: Իսրայելյանի համոզմամբ՝ Մարսի, կորոնավիրուսի և տիեզերագիտության միջև տարբերությունը մեծ չէ, քանի որ բոլոր դեպքերում խոսքը գիտության մասին է:
Գարիկ Իսրայելյանը տեղեկացրել է, որ փառատոնը հետաքրքիր ծրագիր է ունենալու՝ կապված Մարսի և գիտության տարբեր ոլորտների հետ: 2020թ. երեք տիեզերագնացներ կուղևորվեն Մարս և տեղ կհասնեն 2021թ. գարնանը: Արդյունքում, նրա խոսքով, STARMUS-ի ժամանակ նոր նյութեր կլինեն, և Մարսի հետազոտությունների մասին ամենավերջին նյութերը կլինեն հենց փառատոնի ժամանակ:
Հաղորդվում է, որ փառատոնին մասնակցելու են նաև Հանս Զիմերը, Պիտեր Գեբրիելը, Ժան-Միշել Ժարը և այլք: Մասնակցությունը հաստատել է նաև Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը:
Հյուսիսատլանտյան հարթ կետերի հետազոտությամբ զբաղվող կոնսորցիումը 2025 թվականի համար գնահատել է այս տեսակի թվաքանակը մոտ 382 կենդանի։ Նոյեմբերի 16-ին հրապարակված գնահատականը 1,8 տոկոսով ցածր է 2024 թվականի վերանայված ցուցանիշից։
Դանիայի Սեյերո կղզում թաղված տղամարդը մանկության տարիներին հիմնականում սնվել է ծովից ստացած մթերքներով։ Նրա ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ պատանեկությունից սկսած նա ավելի շատ ցամաքային սնունդ է օգտագործել՝ այն ժամանակ, երբ տարածաշրջանում արդեն հայտնվել էին առաջին երկրագործները։
Մեծ Բրիտանիան կմիանա Նորվեգիայի P1118 նավաշինական ծրագրին և երեք օժանդակ նավ կգնի ծովային ականների որոնման ու վնասազերծման համար։ Առաջին նավի մատակարարումը նախատեսված է 2031 թվականին։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա

