Categories: Գիտություն

Գիտնականները 3D տպիչով մարդու լյարդի նմուշ են ստեղծել` ռեկորդային չափերով

Ամերիկացի գիտնականների ստեղծած լյարդի նմուշները 30 օր «ապրել» և բնականոն գործել են լաբորատոր պայմաններում: Այժմ դրանք տեղափոխվելու են տիեզերք` տիեզերական պայմանների ու ռադիացիայի նկատմամբ դիմացկունությունը ստուգելու:

Wake Forest համալսարանի ռեգեներատիվ բժշկության ինստիտուտի գիտնականների երկու խմբերը հաղթել են NASA Vascular Tissue Challenge մրցույթում` 3D տպիչով կարողանալով ստանալ մարդու լյարդի հյուսվածքների նմուշներ: Առաջին և երկրորդ հորիզոնականներն զբաղեցնելու համար գիտնականները NASA-ի կողմից պարգևատրվել են համապատասխանաբար 300 հազար և 100 հազար դոլարով:

Ինչպես հաղորդվում է, 3D տպիչի միջոցով մարդկային հյուսվածքների ստեղծման հիմնական բարդությունը արյունատար և այլ անոթների բարդ ցանցի վերստեղծման մեջ է: Այդ անոթները բջիջներն ապահովում են թթվածնով և սննդարար նյութերով, ինչպես նաև մետաբոլիզմի արտադրանքն են հեռացնում հյուսվածքից: Այդ խնդրի լուծման նպատակով գիտնականներն օգտագործել են բարդ ցանցով գելային կմախք, որի վրա էլ «տեղադրել են» լյարդի բջիջները:

Լյարդի տպագրված նմուշները ռեկորդային չափեր ունեն` յուրաքանչյուրը` մեկ սանտիմետր: Մինչ այդ գիտնականները ստեղծել էին միայն մի քանի միլիմետրանոց դետալներ: Նմուշները կարողացել են 30 օր «ապրել» և բնականոն գործել լաբորատոր պայմաններում: Ներկայումս NASA-ն պատրաստվում է դրանք ուղարկել Միջազգային տիեզերակայան, որպեսզի ստուգեն ռադիացիայի և տիեզերական այլ պայմանների նկատմամբ դիմացկունությունը:

NASA Vascular Tissue Challenge մրցույթն ուղղված է մարդու հյուսվածքների ինժեներիայի ոլորտում նորարարության խթանմանը: Համարվում է, որ այդ հյուսվածքներն օգտագործվելու են ապագա տիեզերական թռիչքների համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021