Categories: Գիտություն

Կանադացի գիտնականները հաղորդել են, որ ռեմդեսիվիրն արդյունավետ կերպով կասեցնում է SARS-CoV-2 վիրուսի բազմացումը

Դեռևս 2015թ. ստեղծված հակավիրուսային դեղամիջոցը «խաբում է» վիրուսային պոլիմերազին և ստիպում է դադարեցնել ՌՆԹ-ի սինթեզը:

Ալբերտայի համալսարանի հետազոտողներն աշխատություն են հրապարակել` հաստատելով, որ հակավիրուսային ռեմդեսիվիր դեղամիջոցն արդյունավետ կերպով կասեցնում է կորոնավիրուսի կրկնօրինակումը (ռեպլիկացիա): Նույն գիտնականներն ավելի վաղ հայտնել էին, որ դեղամիջոցը լավ է գործում MERS-CoV-ի` մերձավորարևելյան շնչառական համախտանիշի դեմ:

Ռեմդեսիվիրը զսպող ՌՆԹ-կախյալ ՌՆԹ-պոլիմերազներ դասի հակավիրուսային դեղամիջոց է (այդտեսակ պոլիմերազներից է օգտվում SARS-CoV-2 վիրուսը): Այն մշակվել է 2015թ. ԱՄՆ-ի բանակի վարակային հիվանդությունների հետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից: Ռեմդիսիվիրը լայնորեն կիրառվել է Էբոլայի տենդի համաճարակի ժամանակ՝ 2018թ., և ճանաչվել է անվտանգ, թեև քիչ արդյունավետությամբ, քան մոնոկլոնային հակամարմինները:

Նոր հետազոտությունը մանրամասն նկարագրում է դեղամիջոցի աշխատանքի մեխանիզմները: Գիտնականների խոսքով՝ ռեմդիսիվիրը խաբում է վիրուսներին՝ նմանակելով կառուցողական սպիտակուցների: Աշխատանքի հեղինակներից Մաթիաս Գետեն կորոնավիրուսի ֆերմենտները նկարագրելիս նշել է, որ կորոնավիրուսային պոլիմերազները շատ անփույթ են և նրանց մոլորեցնելը հեշտ է: Ուստի զսպումը (ինհիբիտոր) միանում է (ռեպլիկացիայի փուլում) շատ անգամ, և վիրուսն այլևս ի վիճակի չէ բազմանալու:

Ռեմդիսիվիրի մոլեկուլի կառուցվածքը / © Wikipedia

Հետազոտությունն իրականացվել է SARS-CoV-2-ի մաքրված ՌՆԹ-պոլիմերազի վրա: Ֆերմենտն ակտիվորեն միացրել է ռեմդեսիվիրը (ավելի հստակ՝ նրա եռաֆոսֆատային կառուցվածքը)՝ այն տեղադրելով ՌՆԹ-ում՝ նուկլեոտիդներից մեկի փոխարեն: Դա իր հերթին հանգեցրել է նրան, որ 3 նուկլեոտի հետո ներդրված ռեմդեսիվիրի պատճառով ՌՆԹ-պոլիմերազն արդեն չի կարողացել առաջ շարժվել սինթեզավորվող շղթայով, և ՌՆԹ-ի սինթեզն արգելափակվել է:

Ռեմդեսիվիրի առանցքային առանձնահատկությունն բարձր ընտրողականությունն է (կենսաքիմիական ընտրողականություն): Այստեղ այն ավելի արդյունավետ է, քան այդպիսի հակավիրուսային դեղամիջոցի եռաֆոսֆատային կառուցվածքները, ինչպես սոֆոսբուվիրը, ֆավիպիրավիրը և ռիբավիրինը:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ նրանց արդյունքները, որոնք ամրակցվել են ավելի վաղ մոդելային կենդանիների և բջջային մշակումների վրա արված աշխատանքների տվյալներին, վկայում այն մասին, որ ռեմդեսիվիրը կարելի է դասակարգել որպես «անմիջական գործողության հակավիրուսային միջոց»: Այդ փաստը գիտնականներին վստահություն է հաղորդում կլինիկական փորձարկումների համար, որոնք ներկայումս իրականացվում են աշխարհի միաժամանակ մի քանի երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում:

Գիտնականը նախազգուշացնում է, որ լաբորատորիայում ստացված դրական արդյունքները չեն կարող ծառայել մարդկանց դեպքում կանխատեսման համար: Նրա խոսքով՝ պետք է համբերությամբ լցվել և սպասել մարդկանց վրա պատահական ընտրությամբ արված կլինիկական հետազոտությունների ավարտին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021