3,818

Պանդեմիայից օգտվելով՝ շուրջ 70 հազար կրիաներ դուրս են եկել ափ՝ ձու ածելու

Կարանտինի պատճառով դատարկված լողափը լցվել է ծովային կրիաներով: Մասնագետները հաշվարկել են, որ Հնդկաստանի Օդիշա նահանգի ծովափին կրիաները մոտ 60 միլիոն ձու կածեն. զբոսաշրջիկներ չկան, իսկ կենդանիների պաշտպաններն ավելի հեշտությամբ են վերահսկում:

Ծովային դեղնականաչ կրիաներ
Ծովային դեղնականաչ կրիաներ / © @GiovyDean / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Պանդեմիան կասեցրել է մեր սովորական կյանքի ռիթմը՝ մոլորակին կարծես մի փոքր հանգստանալու հնարավորություն տալով: Պարբերաբար տեղեկանում ենք տարբեր վայրերում բնության կողմից վերահաստատվելու դեպքերի մասին, որոնց մենք արդեն անդրադարձել ենք:

https://www.facebook.com/shesht.am/posts/634734487377657

Այժմ Հնդկաստանում է նման երևույթ դիտարկվել. Օդիշա նահանգի լողափը պանդեմիայի պատճառով դատարկվել է, և ծովային կրիաները դուրս են եկել ափ, բույն շինել և ձու ածել:

Ծովային դեղնականաչ կրիաներն իրականում պարբերաբար դուրս են գալիս ափ, սակայն այժմ ուշագրավ է նրանց մեծ քանակությունը. հաշվվում է շուրջ 70 հազար կրիա: Սովորաբար զբոսաշրջիկները ժամանում են՝ նրանց բները տեսնելու՝ ահաբեկելով կենդանիներին: Կան նաև որսագողեր: Բայց հիմա կարանտին է. մարդիկ դրսում քիչ են, կենդանիների պաշտպանների գործը հեշտացել է:

Մասնագետները հաշվարկել են, որ հնդկական այս ափին տեղադրված է շուրջ 60 մլն ձու: Էգերը ձու ածելուց հետո վերադառնում են ծով՝ այլևս չայցելելով բույնը: Այնուհետև ամեն ինչ անում է բնությունը. ավազը ձվերի համար ինկուբատոր է հանդիսանում: Ձագերը դուրս են գալիս շուրջ 2 ամիս անց:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 17, 08:05
Հ. Թումանյան

Հյուսիսատլանտյան հարթ կետերի հետազոտությամբ զբաղվող կոնսորցիումը 2025 թվականի համար գնահատել է այս տեսակի թվաքանակը մոտ 382 կենդանի։ Նոյեմբերի 16-ին հրապարակված գնահատականը 1,8 տոկոսով ցածր է 2024 թվականի վերանայված ցուցանիշից։

Նոյեմբերի 16, 16:30
Հ. Թումանյան

Դանիայի Սեյերո կղզում թաղված տղամարդը մանկության տարիներին հիմնականում սնվել է ծովից ստացած մթերքներով։ Նրա ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ պատանեկությունից սկսած նա ավելի շատ ցամաքային սնունդ է օգտագործել՝ այն ժամանակ, երբ տարածաշրջանում արդեն հայտնվել էին առաջին երկրագործները։

Նոյեմբերի 15, 11:05
Հ. Թումանյան

Մեծ Բրիտանիան կմիանա Նորվեգիայի P1118 նավաշինական ծրագրին և երեք օժանդակ նավ կգնի ծովային ականների որոնման ու վնասազերծման համար։ Առաջին նավի մատակարարումը նախատեսված է 2031 թվականին։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն