Categories: Գիտություն

Նոր փորձարկումները հերքել են սպերմատոզոիդների շարժման մասին քրեստոմատիական պատկերացումը

Գերարագ տեսախցիկով մանրադիտակը և համակարգչային մոդելավորումը ցույց են տվել, որ սպերմատոզոիդները լողում են ոչ թե պոչի կողային շարժումների, այլ մարմնի շուրջն արագ պտույտների շնորհիվ:

Սպերմատոզոիդները եղել են մանրաշխարհի առաջին մարմինները, որոնք դիտարկել է առաջին լիարժեք մանրադիտակի հեղինակ Անտոնի վան Լևենհուկ: Նա նկատել է, որ դրանք շարժվում են պոչի արագ հարվածների հաշվին՝ օձերի կամ ծովային նմանատիպ կենդանիների նման: Այդ ժամանակներից 350 տարի է անցել, և բազմաթիվ սերունդներ, սպերմատոզոիդները մանրադիտակով դիտելով, չեն էլ մտածել, որ իրականում դա խաբկանք է:

Նոր՝ ավելի հստակ տվյալները ցույց են տալիս, որ այդ բջիջների շարժումը տեղի է ունենում լրիվ այլ կերպ և նրանք օձանման չեն շարժվում, այլ պտուտակվում են հեղուկի մեջ, խցանահանի նման՝ վայրկյանում կատարելով 20-30 պտույտ: Նոր հետազոտությունն իրականացրել են Բրիստոլի համալսարանից Հերմես Գադելան և նրա գործընկերները:

Գիտնականները սարքավորում են ստեղծել, որը թույլ է տալիս սպերմատոզոիդները դիտարկել հեղուկի մեջ՝ վայրկյանում 55 հազար պատկեր կատարող գերարագ տեսախցիկով զինված մանրադիտակի օգնությամբ: Հիմնվելով այդպիսի նկարահանման վրա՝ հեղինակները ստեղծել են սպերմատոզոիդների շարժման եռաչափ մոդելը՝ հայտնաբերելով, որ նրանց օձաձև գալարը և տատանումները խաբկանք են՝ կարծրացած վան Լևենհուկի ժամանակներից:

Սպերմատոզոիդների շարժումը՝ նոր հետազոտության համաձայն / © Polymaths Lab — University of Bristol

Այդ բջիջների երկար պոչը, պարզվել է, համաչափ է, և շարժման մեջ արագորեն պտտվում են միևնույն ուղղությամբ՝ պտտելով նաև գլխիկը: Ընդ որում՝ պոչի և գլխի առանձին հատվածներ պրեցեսավորում են՝ տատանվելով պտտման առանցքի շուրջը, որպեսզի հավասարակշռեն մեկը մյուսին և ապահովեն տեղափոխումն ուղիղ ընթացքով: Հենց դա էլ ստեղծում է գալարապտույտի տեսք, որին մարդիկ այսքան տարի հավատացել են:

Հերմես Գադելան նշել է, որ իրականում սպերմատոզոիդների լողը հիշեցնում է ոչ թե պոչով հրողի, այլ խայտացող ջրասամույրի, որը պտուտաձև մտնում է ջուրը՝ պտտվելով ու գալարվելով ամբողջ մարմնով՝ այդ շարժումների անհամաչափությունը հավասարակշռելով: Գադելայի խոսքով՝ համաչափությունը ծագում է անհամաչափությունից:

Այդ բջիջների տեղաշարժման վերաբերյալ նոր, առավել հստակ պատկերացումը թույլ է տալիս ստեղծել առավել կատարյալ մեթոդներ՝ տղամարդկային անպտղության բուժման համար: Այդպիսի խնդիրները հաճախ են պայմանավորված լինում սպերմատոզոիդների շարժման խախտմամբ կամ, հնարավոր է, տղամարդկանց բեղմնականխման նոր, ոչ հորմոնալ միջոցներով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021