Categories: Գիտություն

Ապացուցվել է, որ շները կարող են մարդուց վարակվել կորոնավիրուսով

Գիտնականները Covid-19-ով վարակված մարդկանց խորհուրդ են տալիս ընտանի կենդանիներին խնամել բացառապես դիմակներով, իսկ հնարավորության դեպքում՝ նաև սահմանափակել անմիջական շփումը:

Առաջին երկու շները, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, պոմերանյան շպիցն ու գերմանական հովվաշունն են: Նրանք ամենայն հավանականությամբ վարակվել են իրենց տերերից: Շների մոտ հայտնաբերվել են վիրուսային ՌՆԹ և SARS-CoV-2-ի հակամարմիններ: Բացի այդ` շներից մեկի մոտ դեռևս կենդանի վիրուս է շրջանառվել: Հետազոտությունն իրականացրել են Հոնկոնգի համալսարանի համաճարակաբանները:

Շների մոտ վիրուսային գենետիկական հաջորդականության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք նույնական են մարդու մոտ հայտնաբերվածների հետ: Գենետիկական նման կապը վստահաբար հաստատում է տերերից կենդանիներին վարակի փոխանցման փաստը: Հետազոտությունը ցույց չի տվել ոչ մի ապացույց այն բանի, որ շները կարող են վիրուսը փոխանցել այլ կենդանիների կամ մարդկանց: Սակայն գիտնականների ձեռքի տակ տվյալները դեռևս բավարար չեն հստակեցնելու, թե որ ուղղությամբ կարող է վիրուսը տարածվել:

Նշվում է, որ մարդուց շանը վարակի փոխանցման հավանականությունը մեծ չէ: Վարակված տերերի հետ բնակվող, գիտնականների կողմից դիտարկվող 15 շներից միայն 2-ն են վարակվել SARS-CoV-2-ով: Ախտանշանները նույնպես բարդ չեն եղել: Սակայն մարդուց կենդանուն և հակառակը վարակի փոխանցման հանգամանքը պետք է հստակեցվի՝ վարակի բռնկումների կանխարգելման ու կանխատեսման համար:

Սա մարդկանց հետ շփում ունեցած կենդանիների վարակվածության առաջին դեպքը չէ: Ավելի վաղ SARS-CoV-2 վիրուս է հայտնաբերվել 3 ընտանի կատուների մոտ՝ 1-ը՝ Հոնկոնգում, 2-ը՝ ԱՄՆ-ում: Կորոնավիրուսի թեստավորման դրական արդյունք է արձանագրվել նաև Նյու Յորքի կենդանաբանական այգու 4 վագրերի ու 3 առյուծների մոտ:

Նոր տվյալները հաստատում են ապրիլին արված հետազոտության արդյունքները, երբ չինացի հետազոտողները միտումնավոր վարակել էին շներին: Գիտնականները Covid-19-ով վարակված մարդկանց խորհուրդ են տալիս ընտանի կենդանիներին խնամելիս դիմակ կրել և, հնարավորության դեպքում, սահմանափակել անմիջական շփումը:

Հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել կորոնավիրուսի փոխանցման ուղիները: Արդեն հաստատվել է, որ SARS-CoV-2-ը մարդկային պոպուլյացիայում է հայտնվել չղջիկներից, բայց բացառված չէ, որ կատուներն ու շները կարող էին փոխանցման ճանապարհին միջանկյալ օղակ հանդիսանալ. չէ՞ որ Չինաստանում այդ կենդանիների միսը սննդակարգի բավականին պահանջված բաղադրիչ է:

Գիտնականները նաև ցանկանում են հասկանալ՝ արդյո՞ք Covid-19-ի՝ մարդկանց բնորոշ ախտանշանները կարող են ի հայտ գալ նաև շների մոտ: Օրինակ, կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ նկատվում է հոտառության կորուստ: Դա կարող է ազդել հատուկ վարժեցված շների վրա, որոնք հոտառությամբ հայտնաբերում են պայթուցիչ, թմրանյութ կամ արգելված այլ նյութեր:

Ուշագրավ է, որ մի քանի ամիս առաջ ռուսական համաճարակաբանական կենտրոնի մասնագետներից Վիկտոր Մալեևը նշել էր, որ կատուներին ու շներին մարդու համար SARS-CoV-2-ի վարակի հավանական աղբյուր չպետք է համարել: Նրա խոսքով՝ այդ կենդանիները կարող են այնպիսի կորոնավիրուսների վարակակիր լինել, որոնք մարդու համար վտանգավոր չեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021