Categories: Գիտություն

Մահվան Հովտում գրանցվել է վերջին 107 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը Երկրի վրա

Եթե տվյալները հաստատվեն, ապա այդ ցուցանիշն առավելագույնը կհանդիսանա 1913թ.-ից հետո և, հնարավոր է, գերազանցի մինչ այժմ գրանցված բոլոր ռեկորդները:

Կալիֆորնիա նահանգի Մոհավա անապատի տարածքում, միջքաղաքային իջվածքում գտնվող Մահվան Հովիտ պարկում օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ին տեղի ժամանակով 15:41-ին բարձրացել է մինչև 54,4 °C:

Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա արձանագրված ցուցանիշը կհամարվի առավելագույնը՝ գրանցված 1913թ. հուլիսի 10-ից հետո, երբ նույն՝ Մահվան Հովտում՝ Գրենլանդիա ագարակում, գրանցվել էր 56,7 °C:

Ավելի վաղ ռեկորդը ցանկացել են շնորհել Լիբիայում 1922թ. գրանցված տապին՝ 58 °C, սակայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հանգել է այն եզրակացության, որ այդ ցուցանիշը սխալ է և մարդկային գործոնի արդյունք: Մասնագետները կասկածի տակ են դրել նաև այն փաստը, որ 1913թ. Մահվան Հովտում կարող էր գրանցվել 56,7 °C՝ դա համարելով անհնար:

Դրանով պայմանավորված՝ օգոստոսի 16-ի ցուցանիշը մտադիր են հետազոտել և առաջիկա շաբաթների ընթացքում հաստատել: Ոշոր դիտարկողներ ենթադրում են, որ ժամանակի ընթացքում 54,4 °C-ը Մահվան Հովտում կդառնա Երկրի վրա արձանագրված ամենաբարձր ջերմաստիճանը:

Օդերևութաբան Բոբ Հենսոնը հնարավոր է համարել, որ Մահվան Հովիտը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Շրջակա եղանակային պայմանների ծայրահեղ բնույթը դա իրատեսական է դարձնում և լրջագույն հետազոտության անհրաժեշտություն առաջացնում: Նրա խոսքով՝ նախկինում գրանցված ցուցանիշները վերստուգելու կարիք է առաջանում:

Բացի այդ, ինչպես մասնագետները նշում են, Մահվան Հովտում վերջին շոգերի համատեքստում ուշագրավ է այն փաստը, որ տվյալ ջերմաստիճանը գրանցվել է օգոստոսի կեսերին: Այս շրջանում արևի թեքվածության անկյունը ցածր է, իսկ օրերը կարճ են, ինչը նվազեցնում է ռեկորդային բարձր ջերմաստիճանի գրանցման հավանականությունը: Օդերևութաբան Դեն Սաթերֆիլդը նախորդ շաբաթ ենթադրել էր, որ հնարավոր է՝ գրանցվի 53,3 °C, սակայն ավելի բարձր ջերմաստիճան է գրանցվել:

Հունիս ամսին ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել ռուսական Վերխոյանսկ բնակավայրում՝ Հյուսիսային կիսագնդի սառնամանիքի բևեռում: Ավելի ուշ մասնագետները հայտարարել էին, որ Սիբիրում տևական ժամանակով ջերմաստիճանի բարձրացման պատճառը մարդն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021