Հարավային Կորեայի փորձագետների խումբը ծավալած հետազոտությունից հետո հայտարարել է, որ կրկնավարակի դեպքերը պայմանավորված են հակառակ տառադարձմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով թեստավորման տեխնիկական սահմանափակումներով:
Կորոնավիրուսի համավարակի ամենասկզբից Covid-19-ի վերաբերյալ տարբեր խոսակցություններ ու ենթադրություններ են առաջ քաշվել: Դրանցից մեկը կրկնակի վարակվելն է: Փետրվարի վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել էին առողջացած 195 պացիենտներին կրկնակի թեստավորելու մասին՝ արձանագրելով վիրուսի առկայությունը: Սակայն հաջորդ օրն այդ տվյալները հեռացվել էին:
Մինչ օրս նման տեղեկություններ հրապարակվել են տարբեր երկրներում՝ չնայած, որ կրկնակի վարակման վերաբերյալ գիտական ապացույցներ չեն ներկայացվել: Ապրիլի սկզբին Հարավային Կորեան հայտարարել էր, որ 263 մարդ կրկին վարակված է կորոնավիրուսով, թեև մի մասը լիովին առողջացել էր շաբաթներ առաջ: Դա հաստատելու կամ մերժելու, ինչպես նաև նման դեպքերը հետազոտելու նպատակով փորձագետների խումբ է ձևավորվել:
Արդյունքում՝ մասնագետները հաստատել են, որ «վիրուսի մահացած տարրերը» 263 մարդու մոտ կրկնակի թեստի դրական արդյունքների պատճառ են դարձել: Վարակների դեմ պայքարի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ հիմք չկա ենթադրելու, թե խոսքը գնում է SARS-CoV-2-ի վերաակտիվացման կամ կրկին վարակվելու մասին:
Սեուլի ազգային համալսարանի հիվանդանոցի աշխատակիցները նշել են, որ փորձարկումները մահացած վիրուսի ռիբոնուկլեինային թթու են հայտնաբերել: Հակառակ տառադարձությամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով իրականացված թեստերը, որոնցով ախտորոշվում է Covid-19-ը, կարող են արձագանքել վիրուսի ցանկացած գենետիկ նյութին, այդ թվում՝ նրա մահացած հատվածներին, որոնք ունակ են մի քանի ամիս մնալ առողջացածի օրգանիզմում: Ուստի թեստերը կեղծ դրական են ցույց տալիս:
Փորձագետներն ընդգծել են, որ շնչառական համակարգի էպիթելային բջիջն ունի կիսաանկման 3-ամսյա ժամկետ, և վիրուսի ՌՆԹ-ն բջջում կարելի է հայտնաբերել ՊՇՌ թեստավորմամբ՝ բջջի էլիմենացիայից (վերացումից) 1-2 ամիս անց: Թեստն ունակ չէ տարբերելու վարակային վիրուսային մասնիկը ոչ վարակայինից, քանի որ պարզապես հայտնաբերում է ցանկացած վիրուսային բաղադրատարր:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կորեական կենտրոնների տվյալներով՝ ապրիլի կեսերին կրկնակի թեստավորվածների գրեթե կեսի մոտ Covid-19-ի նշաններ են դիտարկվել, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ ախտանշանները վիրուսով պայմանավորված չեն եղել: Բացի այդ՝ չի արձանագրվել ոչ մի դեպք, երբ «կրկնակի ախտորոշվածները» վարակեն այլ մարդկանց:
Փորձագիտական խումբը նաև ընդգծել է, որ Covid-19-ով վարակվածներից վերցված, հակամարմիններ պարունակող արյան պլազմայի փոխպատվաստումից հետո կրկնակի վարակման վտանգը գործնականում բացակայում է: Բժիշկները բացատրել են, որ, ի տարբերություն հեպատիտ B-ի կամ ՄԻԱՎ-ի, կորոնավիրուսը մուտք չի գործում տիրոջ-բջջի միջուկի մեջ: Հետևաբար՝ այն խրոնիկ վարակ չի առաջացնում, և կրկնակի ակտիվացման հավանականությունն «աննշան է»:
Սակայն այդ ամենը չի նշանակում, թե կարելի է շունչ քաշել. գիտնականներն ավելի վաղ հայտնաբերել էին, որ կորոնավիրուսը մուտացվել է և դարձել առավել վարակիչ: Բացի այդ՝ նոր հաշվարկները ցույց են տվել, որ որոշ երկրներում SARS-CoV-2-ը կարող է սպանել բնակչության մինչև 1%-ին:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…