Categories: Գիտություն

Հանրային վայրերում սնվելը համեմատել են Covid-19-ով վարակվելու հավանականության հետ

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) գիտնականները եզրակացրել են, որ հանրային վայրեր՝ բարեր, ռեստորաններ և այլն, այցելելը և սնվելն ավելի են բարձրացնում Covid-19-ով վարակվելու հավանականությունը, քան սոցիալական գործունեության այլ տեսակները:

Հետազոտության ընթացքում վերլուծվել է ամերիկյան 11 հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսի թեստավորում անցած 314 մասնակիցների մասին տեղեկատվությունը: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հիվանդությանը համապատասխան որոշակի ախտանշաններ: Մարդկանց գրեթե կեսի մոտ դրական արդյունք է հաստատվել:

Հետազոտողները մասնակիցներից հարցրել և տեղեկացել են, թե սոցիալական ինչ գործունեությամբ են նրանք զբաղված եղել մինչև հիվանդանոց դիմելը: Հարցումը ներառել է այնպիսի զբաղմունքներ, ինչպիսիք են գրասենյակ, գեղեցկության սրահ, բար կամ սրճարան այցելությունը, ինչպես նաև մարզասրահ, եկեղեցական հավաքների հաճախելը, ուղևորությունները հանրային տրանսպորտով:

Կորոնավիրուսի դրական թեստով հարցվածները գրեթե կրկնակի անգամ ավելի են նշել բարեր ու ռեստորաններ այցելությունները, քան նրանք, ում մոտ բացասական է եղել: Ապա գիտնականները բացառել են այն մարդկանց, ովքեր տեղյակ են եղել վարակվածների հետ շփման մասին: Հետազոտողները հայտնաբերել են, որ Covid-19-ի դրական թեստ ունեցող մասնակիցները, ովքեր տեղյակ չեն եղել վարակակիրի հետ շփում ունենալու մասին, երեք անգամ ավելի հաճախ են այցելել ռեստորաններ, քան՝ առողջ հարցվածները:

Հետազոտության թերություններից մեկն այն է, որ մասնակիցները չեն նշել՝ շինության ներսո՞ւմ են «զվարճացել», թե՞ բաց տարածքում:

Գիտնականների խոսքով՝ ամենաանվտանգ ռեստորանային ընթրիքն այն է, որն առաքվել է տուն: Ռեստորան կամ սրճարան այցելելու ցանկություն ունեցողներին նրանք խորհուրդ են տվել դիմակներ կրել՝ մինչև սնունդ ընդունելը, և 1,8 մետր հեռավորություն պահպանել ընտանիքի անդամ չհանդիսացող մարդկանցից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021