Սեպտեմբերի 11, 2020, 10:49
Խմբագրություն Hovhannisyan
290

Վարակվածության հաստատված նոր դեպքերի թիվը Հայաստանում 177 է

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, առողջացել են 201-ը: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը Հանրապետությունում հասել է 2880-ի:

Բուժաշխատողներ / © Reuters / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Նախորդ օրը կատարված թեստերից 3273-ը բացասական են եղել: Վարակվածության հաստատված դեպքերի թիվը դարձել է 45503: Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 41434-ի: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 281259 թեստավորում:

Հայաստանում Covid-19-ից մահացածների թիվը հասել է 909-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն