Categories: Գիտություն

«Սպուտնիկ-V»-ն 91,6% արդյունավետություն է ցուցաբերել հետազոտությունների վերջին փուլում

Փորձարկման մասնակիցների շրջանում մահվան 4 դեպք է գրանցվել. 3-ը` պատվաստման խմբում, 1-ը` պլացեբոյի: Առաջին խմբում մահվան մեկ դեպքը կապված է կոտրվածքների հետ, 2-ն ունեցել են ուղեկցող հիվանդություններ, որոնց զուգահեռ զարգացել են կորոնավիրուսի ախտանշանները:

Առողջապահության բնագավառի համաշխարհային առաջատար պարբերականներից The Lancet-ը հրապարակել է ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի 3-րդ փուլի փորձարկումների ընթացիկ արդյունքները:

Հետազոտությունների ընթացքում ստուգվել են 19 հազար 866 կամավորների տվյալները: Նրանցից 14 հազար 964-ը պատվաստանյութ են ստացել, 4 հազար 902-ը` պլացեբո: Եզրափակիչ ստուգարքային կետին հասնելու պահին նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության հաստատման 78 դեպք, որոնցից 62-ը` պլացեբո ստացածների շրջանում:

60 տարեկանից բարձր 2144 կամավորների համար պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 91,8%: Վիճակագրորեն` թիվը չի տարբերվել 18-60 տարեկանների խմբում ստացված արդյունքից: Պատվաստանյութը նաև 100%-ով պաշտպանում է կորոնավիրուսի ծանր ընթացքից:

Նշվում է, որ պատվաստումը վնասակար հետևանքներ չի ունեցել: Դեպքերի մեծ մասը թեթև բնույթ է կրել և ի հայտ է եկել մրսածության ախտանշաններով, ներարկման հատվածի ցավով, գլխացավով և ընդհանուր թուլությամբ: Պատվաստանյութն ալերգիա և անաֆիլակտիկ շոկ չի հարուցում:

Անցանկալի երևույթները (այդ թվում` հնարավոր բարդացումները պատվաստանյութից, վերջինի հետ կապ չունեցող վատթարացում) գրանցվել են փորձարկումներին մասնակցած 68 կամավորների մոտ (45-ը` պատվաստանյութի խմբում, 23-ը` պլացեբոյի): Հաղորդվում է, անցանկալի երևույթներից ոչ մեկը կապ չի ունեցել պատվաստման հետ:

Փորձարկման մասնակիցների շրջանում մահվան 4 դեպք է գրանցվել. 3-ը` պատվաստման խմբում, 1-ը` պլացեբոյի: Առաջին խմբում մահվան մեկ դեպքը կապված է կոտրվածքների հետ, 2-ն ունեցել են ուղեկցող հիվանդություններ, որոնց զուգահեռ զարգացել են կորոնավիրուսի ախտանշանները: Դա տեղի է ունեցել պատվաստումից 4-5 օր անց, այսինքն` ելնելով հիվանդացության ինկուբացիոն շրջանից, նրանք վարակված են համարվում մինչև պատվաստումը:

«Սպուտնիկ-V»-ն ստեղծվել է Գամալեյի կենտրոնի և ՌԴ ՊՆ-ի կողմից: Այն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շարքում առաջինն է գրանցում ստացել: Ներկայումս հաստատված է աշխարհի 16 երկրում: Հավելենք, որ նույն պատվաստանյութով են պատվաստվում նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի զինծառայողները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021