Categories: Գիտություն

Գիտնականները գտել են կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնելու մեթոդը

Հետազոտողները փորձեր են կատարել, որի շրջանակներում SARS-CoV-2 վիրուսով պատված մակերեսները ենթարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթման տարբեր չափաքանակների ազդեցությանը և գնահատել ախտածինի ոչնչացման արագությունը:

Ուլտրամանուշակագույնի աղբյուրը՝ էլեկտրամագնիսական ճառագայթումը, որը լուսապատկերային տարածություն է զբաղեցնում տեսանելի և ռենտգենային ճառագայթումների միջև, արդեն ավելի քան 40 տարի կիրառվում է վիրուսներից ու բակտերիաներից պարագաներն ու շինություններն ախտահանելու նպատակով: Բոսթոնի համալսարանի հետազոտողները Signify ընկերության աջակցությամբ հաստատել են, որ հեռավոր ուլտրամանուշակագույն ճառագայթման օգնությամբ հնարավոր է նաև արդյունավետ կերպով ոչնչացնել SARS-CoV-2-ը:

Covid-19 համավարակի հենց սկզբից Բոսթոնի համալսարանի Բժշկական դպրոցի միկրոկենսաբանության ամբիոնի դոցենտ Էնթոնի Գրիֆիթսը և նրա խումբն ինոկուլիրացված նյութը ենթարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթման տարբեր ազդեցությունների և գնահատել են տարբեր պայմաններում SARS-CoV-2-ի ապաակտիվացման ունակությունը: Համարվում է, որ 5 մՋ/սմ2 չափաքանակն ընդամենը 6 վայրկյանում 99%-ով անվնաս է դարձնում վիրուսը: Փորձարկումները ցույց են տալիս, որ 22մՋ/սմ2 չափաքանակը 25 վայրկյանում հանգեցնում է վիրուսի ոչնչացմանը 99,9999%-ով: Այդպիսով՝ 15 մք մակերեսով սենյակն ախտահանելու համար անհրաժեշտ է 13 վատ հզորությամբ էներգախնայող լամպ:

Գրիֆիթսի խոսքով՝ իրենց փորձարկումները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման՝ որոշակի բարձրացված չափաքանակի դեպքում վիրուսներն ամբողջությամբ ապաակտիվացվել են. հաշված րոպեներ հետո վիրուսն արդեն գտնել հնարավոր չի եղել: Գիտնականը նշել է, որ ուրախ են այդ արդյունքով և հույս ունեն, որ դա կկրճատի սարքավորումների արտադրությունը, որոնք կարող են զսպել Covid-19-ի տարածումը:

Փորձեր Բոսթոնի համալսարանում / © Signify

Signify-ի գլխավոր տնօրեն Էրիկ Ռոնդոլատը հայտարարել է, որ Բոսթոնի համալսարանի թիմը հաստատել է UV-C լամպերի արդյունավետությունը՝ վիրուսներից զերծ տարածություն ունենալու հարցում: Նրա խոսքով՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարելու տեխնոլոգիաների հնարավորությունը՝ Signify-ն այն գաղտնի չի պահելու, այլ տրամադրելու է մյուս ընկերություններին: Ընկերությունը նախատեսում է առաջիկայում մեծացնել արտադրական հզորությունները:

Սակայն մասնագետները հիշեցնում են, որ UV-C լամպերի անմիջական ազդեցությունը մարդու համար վնասակար է: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է հարուցել մաշկի կարմրացում և շաղկապենու բորբոքում (կոնյուկտիվիտ): Բացի այդ՝ որոշ հետազոտություններ այն կապել է քաղցկեղի զարգացման հետ:

Ի տարբերություն UV-A-յի և UV-B-ի, որոնք փոխանցվում են արևից և հնարավոր է դրանցից պաշտպանվել արևապաշտպան քսուկից, UV-C-ն բաղկացած է ալիքների առավել կարճ և էներգետիկ երկարությունից: Ուստի անվտանգ կիրառման համար անհրաժեշտ է հատուկ սարքավորում: ԱՀԿ-ն արդեն խստորեն նախազգուշացում է հայտնել ՈւՄ լույսի միջոցով ախտահանման վերաբերյալ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021