Categories: Գիտություն

Հետազոտությունները կրկին հերքել են 5G-ի վտանգավորությունը

Ավստրալացի գիտնականները հետազոտել են առողջության վրա 5G ռադիոալիքների ազդեցության հարյուրավոր փորձարկումներ, սակայն ապացուցված վնասակար երևույթներ չեն հայտնաբերվել։

Աշխարհի մի շարք երկրներում բազմաթիվ մարդիկ վստահ են, որ 5G բջջային ցանցը վտանգավոր է, և նույնիսկ պատրաստ են կոտրել ցանցի աշտարակները։ Միևնույն ժամանակ նախկինում արված հետազոտություններն այդտեսակ ռադիոալիքների վնասակարության էական նշաններ չեն հայտնաբերել։ Այդ մասին են վկայում նաև ավստրալացի գիտնականների երկու հետազոտությունները, որոնց հեղինակներն ընդհանրացրել են առողջության վրա 5G ցանցի ազդեցության վերաբերյալ առկա տվյալները և իրապես ոչ մի վտանգ չեն հայտնաբերել։

Առաջին հոդվածը ներկայացնում է մետաանալիզ՝ իրականացված Ավստրալիայի ռադիացիոն և միջուկային անվտանգության գործակալության (ARPANSA) հետազոտողների կողմից՝ Քեն Կարիպիդիսի ղեկավարությամբ։ Նրանք հավաքել են և վիճակագրորեն ընդհանրացրել են վեց գիգահերցից բարձր հաճախականությամբ և ցածր հզորությամբ ռադիոալիքների՝ առողջության վրա ունեցած ազդեցության 107 փորձարկումների արդյունքները։ Դիտարկվել են նույնիսկ 300 գիգահերց հաճախականության հասնող ռադարների ազդեցության ուսումնասիրման 31 աշխատանքներ։ Հեղինակները նշել են, որ ուսումնասիրություններն ապացույցներ չեն հայտնաբերել այն մասին, թե 5G-ն կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։

Երկրորդ հետազոտությունը Կարիպիդիսը հրապարակել է Սիդնեյի Սուինբեռնի տեխնոլոգիական համալսարանի իր գործընկերների հետ համատեղ։ Այդ մետաանալիզը կենտրոնացած է կենդանի օրգանիզմների վրա միլիմետրային ռադիոալիքների ազդեցության ուսումնասիրման նախորդ 107 փորձարկումների վրա։ Նա ցույց է տվել, որ բջջային կապի ցանցերում կիրառվող հզորությունն առողջության վրա նշանակալից ազդեցություն չի ունենում։ Որոշ էֆեկտներ, որոնց մասին գրում են այս կամ այն փորձարկումների հեղինակները, կրկնակի վերարտադրել չի հաջողվել։

Միևնույն ժամանակ գիտնականները նշել են, որ դիտարկվող փորձարկումների որակը հաճախ ավելի լավը հանդիսանալու հնարավորություն ունի։ Եթե մուտագեն, ցիտոտոքսիկ և ռադիոալիքների վնասակար այլ էֆեկտներ չեն հայտնաբերվել, ապա նրանց կողմից առաջացող այրման հստակ ազդեցությունը դեռ բացառել չի կարելի․ այդ հարցը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021