Categories: Գիտություն

Հետազոտությունը հաստատել է, որ կենդանիները կարող են երկրաշարժերը կանխազգալ

Գիտնականները վաղուց են հասկացել, որ կենդանիները կանխազգում են երկրաշարժերը: Բայց մինչ օրս դա ապացուցել չէր հաջողվել. աղետից առաջ կենդանիների վարքի փոփոխության դիտարկումները բավական չէին: Եվրոպացի գիտնականների խումբը վերջապես կարողացել է բացատրել այդ արտասովոր երևույթը:

Երկրաշարժերը մարդկության և շրջակա միջավայրի համար լրջագույն վտանգ են ներկայացնում: Բացի այդ՝ դրանք միշտ սկսվում են անսպասելի. գոյություն չունի այնպիսի հուսալի համակարգ, որը թեկուզ մի քանի ժամ առաջ կծանուցի երկրաշարժի ուժգնության, վայրի և ժամանակի մասին:

Ներկայումս երկրաշարժերի կանխատեսման համակարգերը հիմնված են տեղանքի և սեյսմիկ ակտիվության դիտարկումների տվյալների վրա, սակայն նույնիսկ այդպիսի վերլուծությունը հնարավոր չէ ամենուրեք կատարել. տարածաշրջանների ակտիվության վերաբերյալ տվյալները հավաքագրվում են միայն վերջին հարյուր տարում, ընդ որում՝ ոչ լիարժեք: Նախազգուշացման համակարգերն ուղարկում են բացառապես հնարավոր վտանգի մասին ծանուցում:

Բնական աղետներից առաջ կենդանիների արտասովոր վարքի մասին մարդիկ վաղուց գիտեն: Օրինակ՝ չինական Հայչենի երկրաշարժը՝ 1975թ., կանխատեսվել է հենց օձերի ու առնետների դիտարկումների արդյունքում. կենդանիներն արագ լքել էին իրենց բները: Տեղի իշխանություններն ուշադրություն էին դարձրել նրանց տարօրինակ վարքի վրա և աղետից առաջ հասցրել էին մարդկանց տարհանել: Չնայած այդպիսի դեպքերի առատությանը՝ լիարժեք վիճակագրական վերլուծության համար տվյալները քիչ էին:

Մաքս Պլանկի՝ Կենդանիների վարքի հետազոտության ինստիտուտի նոր հետազոտությունը վերջապես հաստատել է, որ կենդանիները կարողանում են կանխազգալ աղետները:

ա) Կենտրոնական Իտալիա, 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած երկրաշարժի քարտեզ: Շրջանակները ցույց են տալիս այն տարածքը, որտեղ երկրաշարժը մարդիկ զգացել են: բ) Մանրամասն քարտեզ, որը ցույց է տալիս երկրաշարժի էպիկենտրոնները՝ ուսումնասիրված նշված հետազոտության շրջանակներում, և ֆերմայի գտնվելու վայրը, որտեղ հետազոտվել են կենդանիները: գ) դիտարկվող կովը. ընդունիչը կապված է կենդանու վզին / © Martin Wikelski. Ethology

Դա ապացուցելու նպատակով անհրաժեշտ է հետևել երեք կանոնի. կենդանիները պետք է հստակ տարբերեն մոտեցող երկրաշարժի նշանները, փոխեն իրենց պահվածքը, մշտապես արձագանքեն որոշակի կերպով և նրանց վարքն ամեն անգամ պետք է էապես տարբերվի սովորականից: Բազմաթիվ զեկույցներում այդ պայմանները հաշվի առնված չեն եղել:

Գիտնականները, Մարտին Վիկելսկիի գլխավորությամբ, Իտալիայի Կապրիլյա գյուղի ֆերմայում մի քանի կենդանիների, որոնք երկրաշարժերի նկատմամբ հնարավոր զգայուն են (6 կով, 5 ոչխար և 2 շուն) ամրացրել են ընդունիչներ: Դիտարկումների ընթացքում՝ 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. ապրիլ ամիսները, նշված տարածաշրջանում տեղի է ունեցել ավելի քան 18 ցնցում՝ մինչև 6,6 մագնիտուդ (Ռիխտերի սանդղակով) ուժգնությամբ: Խումբն առանձնացրել է նրանք, որոնք ազդել են հետազոտության տիրույթի ակտիվության վրա. ֆերմայի մոտակայքում արձանագրված, հեռավոր, բայց բավականին ուժգին ցնցումներ:

Այնուհետև գիտնականներն ուսումնասիրել են կենդանիների վարքը՝ համադրելով սեյսմիկ ակտիվության քարտեզից ստացված տվյալների հետ: Պարզվել է, որ այն փոխվում է մոտավորապես 1-12 ժամը մեկ: Որքան մոտ է կենդանին գտնվել էպիկենտրոնին մոտ, այնքան շուտ է սկսել արձագանքել ստորգետնյա ցնցումներին: Ընդ որում՝ պարզվել է, որ խմբի կենդանիների վարքում փոփոխությունները ճանաչելն ավելի հեշտ է, քան՝ մյուսների:

Դեռևս գիտնականներին չի հաջողվել հաստատել, թե հատկապես ինչն է կենդանիներին ստիպում արտասովոր դրսևորում ցուցաբերել. անհրաժեշտ են հավելյալ, առավել զանգվածային հետազոտությունները: Սակայն նրանք վստահ են, որ կենդանիների մշտական դիտարկումը կարող է օգնել երկրաշարժերի՝ արագ կանխատեսման համակարգերի մշակմանը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021