Հուլիսի 4, 2020, 10:53
Խմբագրություն Hovhannisyan
192

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 580 նոր դեպք է հաստատվել

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, առողջացել են 451-ը: Փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ:

Նմուշառում / © Narek Aleksanyan, Hetq / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասել է 477-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացել է ընդհանուր առմամբ 157 մարդ (նախորդ օրը՝ 1):

Առողջացածների թիվը դարձել է 15935՝ նախորդ օրն ավելանալով 451-ով: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ:

Վարակվածների թիվը Հանրապետությունում հասել է 27900-ի: Նախորդ օրը կատարված թեստերից 1563-ը բացասական են եղել:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն