Categories: Գիտություն

Մարդկությունը՝ եզրագծին. «խոնավ տապի» բռնկումները սկսում են հատել օրգանիզմի դիմացկունության սահմանը

Տապի և խոնավության` պոտենցիալ ճակատագրական համադրությունը կարող է մարդկանց կյանքը մոլորակի որոշ շրջաններում դարձնել պարզապես անտանելի:

Գաղտնիք չէ, որ խոնավ եղանակին տապն առավել անտանելի է, քան չոր պայմաններում: Գիտնականները վաղուց են կանխատեսել, որ գլոբալ տաքացման հետևանքով արևադարձային և մերձարևադարձային տարածաշրջաններում հարյուրամյակի վերջում կառաջանա ջերմաստիճանի և խոնավության այնպիսի համադրություն, որը տանելը մարդու ուժերից վեր կլինի: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կանխատեսումներն այնքան էլ ճիշտ չեն. նման պայմաններ Երկրի վրա արդեն ի հայտ են եկել:

ԱՄՆ-ի գիտնականները ցույց են տվել, որ կլիմայական կարճաժամկետ իրադրություն, երբ ընդհանուր ջերմաստիճանն ու խոնավությունը գերազանցել են մարդու ֆիզիոլոգիական ունակությունների սահմանը, արձանագրվել է Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում: Նման բռնկումներ առայժմ դիտարկվում են միայն առանձին վայրերում, սակայն դրանց ինտենսիվությունը և հաճախականությունն աստիճանաբար մեծանում են:

Վերլուծելով օդերևութաբանական ծառայությունների՝ 1979-2017թթ. տվյալները` հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ այդպիսի ծայրահեղական կլիմայական իրավիճակները նշված ժամանակահատվածում կրկնակի աճել են: Առավել հաճախ գրանցվել են Հինդուստան թերակղզում, Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում, Չինաստանի հարավում, Կարմիր ծովի և Մեքսիկական ծոցի ափամերձ տարածքներում: Առավել ճակատագրական նշանակության ջերմաստիճանային ու խոնավության ցուցանիշներ արձանագրվել են Դահրան և Դաման (Սաուդյան Արաբիա), Դոհա (Քաթար) և Ռաս ալ-Հայմա (ԱՄԷ) քաղաքների մոտակայքում, որտեղ ընդհանուր բնակչության թիվը շուրջ 3 միլիոն է:

Այդ ուղղությամբ նախորդ հետազոտությունները չէին կարող նշմարել նման միտումներ, քանի որ դրանցում դիտարկվել են ջերմաստիճանի ու խոնավության միջին ցուցանիշները՝ ստացված առավել մեծ տարածքներից ու մի քանի ժամվա ընթացքում: Նոր աշխատության հեղինակներն ուսումնասիրել են օդերևութաբանական 7877 առանձին կայանների ամենժամյա տվյալները, ինչը հնարավորություն է տվել արձանագրել ճակատագրական տապի կարճաժամկետ բռնկումները:

Խոնավ ջերմաչափի առավելագույն ցուցանիշները Երկիր մոլորակի վրա / © Raymond, Matthews, Horthon, Science Advances, 2020

Խիստ տապի պայմաններում մարդու օրգանիզմը սառչում է՝ ջերմությունը մաշկի միջոցով դուրս բերելով քրտինքի տեսքով: Այն լավագույնս գործում է չոր շրջաններում, բայց առավել դժվար է ընթանում խոնավ վայրերում, որտեղ օդն արդեն հագեցած է ջրային գոլորշիով և այլևս կլանել չի կարող: Որոշ ծայրահեղական պայմաններում քրտնարտադրությունն ընդհանրապես կարող է դադարել: Այդ դեպքում մարմինը սկսում է չափից շատ ջերմանալ, և նույնիսկ ֆիզիկապես ուժեղ, առողջ մարդը, ով հանգստանում է հովին ու ջուր ըմպում, կարող է մահանալ:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր ջերմաստիճանին համակերպված մարդիկ չեն կարող ակտիվ գործողություններ կատարել, երբ խոնավ ջերմաչափի (սարք, որը ցույց է տալիս թաց մարմնի ջերմաստիճանը) ցուցիչը հասնում է 32°C-ի: 35°C-ը գագաթնակետն է, որ արձանագրվել է Պարսից ծոցի ափամերձ հատվածում: Այն համարվում է մարդկային դիմացկունության սահմանաչափը:

Գիտնականներն իրենց հետազոտության արդյունքները վերածել են ինտերակտիվ քարտեզի, որը ցույց է տալիս խոնավ ջերմաչափի օրական առավելագույն ցուցանիշները: Հեղինակները համարում են, որ կլիմայական փոփոխությունները մարդուն մոտեցրել են դիմացկունության եզրին:

Նմանատիպ կլիմայական փոփոխությունները կրում են առավել բարձր վտանգ հատկապես աղքատ և զարգացող երկրների համար, որտեղ մարդիկ չունեն ժամանակին սառը ցնցուղ ընդունելու կամ օդորակիչը միացնելու հնարավորություն: Բայց նույնիսկ այն երկրներում, որտեղ նման հնարավորություններ առկա են, տապից պաշտպանվելու և հովանալու համար աշխատանքն ընդհատելը կարող է լուրջ վնասներ հասցնել տնտեսությանը:

Ավելի վաղ Տեխասի համալսարանի (Օստին) գիտնականները պարզել էին, որ գլոբալ տաքացումն ունակ է ուժգնացնելու ջերմաստիճանային ֆենոմենը, որը կոչվում է Հնդկական օվկիանոսի դիպոլ, իսկ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար 10 միլիարդ դոլար է հատկացրել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021