Categories: FAQ

«Տիեզերական զորքեր». ի՞նչ զենքեր են տիեզերագնացներն իրենց հետ վերցրել և ինչո՞ւ

Բազմաթիվ առաքելությունների մասնակից տիեզերագնացներն իրենց հետ հաճախ տարատեսակ զինատեսակներ են տարել: Տեսնենք, թե ինչ զինատեսակներ են տիեզերական ճամփորդությունների գնացել և ինչի համար են տիեզերագնացին պետք այդ զենքերը, եթե պատերազմել, կարծես, չի պատրաստվում:

Միջգալակտիկական մարտեր մարդկությունը դեռ չի վարում: Փառք Աստծո, տիեզերքում պատերազմ դեռ չի սկսվել: Ընդհանուր առմամբ՝ այնտեղ մարդկության համար ամեն ինչ դեռևս առջևում է: Միևնույն ժամանակ՝ տիեզերագնացները բազմաթիվ անգամներ իրենց հետ զենք են տարել ուղեծիր:

Տիեզերքում զենքի կիրառման կամ սահմանափակումների վերաբերյալ միջազգային որևէ համաձայնագիր չկա բացառությամբ 1967թ.: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվել է համաձայնություն՝ «Տիեզերքի մասին» վերտառությամբ, որի համաձայն՝ կողմերը պարտավորվում էին Երկրի ուղեծրում և նրա սահմաններից դուրս զանգվածային ոչնչացման զենք չտեղակայել:

Արդեն 2000-ականներին Չինաստանը և Ռուսաստանը փորձել են ՄԱԿ-ում նոր օրենք առաջ մղել՝ ընդհանրապես Երկրի մթնոլորտից անդին ցանկացած տեսակի զենքի արգելքի մասին, սակայն ԱՄՆ-ի ջանքերով այդ նախաձեռնությունն արգելափակվել է: Այնպես որ՝ ներկայումս թույլատրվում է ուղեծիր հասցնել դանակներ, ատրճանակներ ու նույնիսկ 150 մմ-անոց հաուբիցներ:

1. Model 17 «Astro»

Randall Made Knives ընկերության մշակումն է: Իր ժամանակին Model 17 «Astro»-ն ստեղծվել է հատուկ «Մերկուրի» ծրագրի մասնակիցների համար: Բոլոր տիեզերագնացներին այսպիսի մեկական դանակ են հատկացրել: Դանակի առանձնահատկություններից հիմնականն ամրությունն ու հուսալիությունն են: Նշանակությունը բացառապես տնտեսական է:

Model 17 «Astro» / © mirtesen.ru

Արտադրողները վստահեցրել են, որ «Astro»-ի սայրի շնորհիվ կարելի է նույնիսկ բացել պատիճի փրկարարական դռնակը: Այդպես է դա, թե՝ ոչ, դեռևս ոչ ոք չի ստուգել:

2. ՏՊ-82

Խորհրդային եռափող ատրճանակ, որը մշակվել է հատուկ «Սոյուզ» ծրագրի մասնակիցների համար: Երեք փողերը տարբեր տրամաչափեր ունեն. ստորինն 9 մմ, վերին առաջինը՝ 12 մմ: Վերին ձախ կողմինը նախատեսված է ազդանշանային հրթիռների համաճ: Ատրճանակն ունի «շվեյցարական» կոթ, որը հնարավոր է օգտագործել նաև որպես բահ կամ ուրագ: Ատրճանակը և նրա սպառազինությունը պահվել են հատուկ խցիկում:

ՏՊ-82-ը՝ իր լրակազմով / © ya.ru

ՏՊ-82-ը նախ և առաջ հանդիսացել է գոյատևման միջոց, հատկապես երբ «Սոյուզի» անձնակազմը ստիպված կլիներ երկար ժամանակ սպասել փրկարարներին: Ատրճանակն արտադրվել է 1982-2006թթ.: Հետագայում այն փոխարինվել է Մակարովի սովորական ատրճանակներով, որին կցվել է վթարափրկարարական «ՍՈՆԱԶ» համակարգը:

3. ՆՌ-23

Խորհրդային ավիացիոն թնդանոթ՝ 23 մմ տրամաչափով, րոպեում 900 կրակոց արագությամբ, 3 կմ արդյունավետ կրակի հեռավորությամբ: ԽՍՀՄ-ում դրանք ոչ միայն մարտական ինքնաթիռներում են տեղադրվել, այլև տիեզերանավերում՝ հատկապես՝ «Ալմազ» ուղեծրային լրտես-կայանքներում, որոնք նախատեսված են եղել ՆԱՏՕ-ի զորքերի մասին ռազմավարական տեղեկատվության հավաքագրման համար:

Տիեզերական զենքեր. առջևում՝ ՆՌ-23 / © Wikiwand

Խորհրդային կոնստրուկտորները որոշել են, որ ՆՌ-23 թնդանոթը կարող է օգտակար գտնվել, եթե ամերիկյան տիեզերական ծրագրի աշխատակիցները որոշեն իրենց լրտես-արբանյակի միջոցով վնաս հասցնել խորհրդայիններին: Տիեզերքում ՆՌ-23-ի ռազմական իրական կիրառության մասին տվյալներ հայտնի չեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021